Արմինֆո. Հաճախորդներին առավել հարմարավետ սպասարկում տրամադրելու նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարացրել է Տեղեկատվական կենտրոնի աշխատաժամերը, անցնելով շուրջօրյա ռեժիմի:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը սկսել է իր աշխատանքը 2011թ.-ին: Տեղեկատվական կենտրոնի խնդիրներից էին. Բանկի գործող և պոտենցիալ հաճախորդներին ապահովել որակյալ տեղեկատվական-հաղորդակցական աջակցություն, տրամադրել օպերատիվ օգնություն հաճախորդներին՝ առաջացող խնդիրների լուծման համար:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնի հեռախոսավարները տրամադրում են լիարժեք տեղեկատվություն Բանկի պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ, բացատրում քարտային գործարքների մանրամասները, օգնում հեռահար սպասարկման գործարքների անցկաման գործում, ինչպես նաև աջակցություն են ցուցաբերում ցանկացած վարկային հայտ ներկայացնելիս:
Տեղեկատվական կենտրոնի աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ հաճախորդները գոհ են սպասարկման որակից, իսկ հեռախոսավարների կողմից ընդունվող հեռախոսազանգերի թիվը շարունակաբար աճում է, հասնելով օրական մինչև 1 000 - 1 500 զանգի:Տեղեկատվական կենտրոնը դարձել է կարևոր հաղորդակցական հարթակ Բանկի և հաճախորդի միջև:
Տեղեկատվական կենտրոնը իրականացնում է նաև գործառնական սպասարկում, մասնավորապես, բոլոր դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ստացված փոխանցումների հաշվեգրում բանկի գործող քարտերին, “Հեռախոս բանկինգ” ծառայությանը միացված հաճախորդների բոլոր հաշիվների շուրջ գործարքների իրականացում՝ հաճախորդի զանգի և պատշաճ նույնականացման հիման վրա, պլաստիկ քարտերի բացում:
Բանկի Տեղեկատվակ կենտրոնը աշխատում է հաճախորդների հետ հաղորդակցության 4 ուղիներով. 1. Հեռախոսազանգեր; 2. Skype – առցանց գրագրություն և տեսազանգեր; 3. Էլեկտրանային փոստ; 4. Ֆեյսբուք (առցանց խորհրդատվություն և պատասխաններ հաճախորդների հարցերին):
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: