Արմինֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում թանկարժեք մետաղների գների 0.6% անկումը հասավ 1.8%-ի: Դա պայմանավորված էր պլատինի արագ էժանացումով, ինչպես նաև պալադիումի գնի վեկտորի անկումով: Այս ֆոնին ոսկու և արծաթի նվազագույն թանկացումները չկարողացան թանկարժեք մետաղների գների դինամիկան դուրս բերել անկումից:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2018 թվականի մարտի 12-ից 18-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները`մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 20479.10 դրամ (շաբաթական աճը`0.2%), արծաթ – 255.75 դրամ (շաբաթական աճը`0.2%), պլատինիում – 14792.06 դրամ (շաբաթական անկումը`2.6%), պալադիում – 15191.07 դրամ (շաբաթական անկումը`5.1%):
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |