Արմինֆո. Մարտի 12-14-ը Հայաստանի կառավարական պատվիրակության Լիբանան այցիշրջանակներում ձեռք են բերբել պայմանավորվածություններ, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտնել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով, Լիբանանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև գործարարների, բանկային համակարգի պատասխանատուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին ձեռնարկել միջոցներ՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նախանշված ժամկետներում կատարման ուղղությամբ և 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայ-լիբանանյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, հերթական նիստի նախապատրաստման, ըստ ոլորտների օրակարգային հարցերի ձևավորման, ինչպես նաև Հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ առաջարկություններ։ Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է նաև հստակ ձևակերպել և ձևավորել այն գործարարների այցերի ժամկետները, որոնց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |