Արմինֆո. Մարտի 15-ին Երևանի Կենտրոն վարչական համայնքում տեղի է ունեցել Կոնվերս բանկի Երիտասարդական մասնաճյուղի պաշտոնական բացումը`Տերյան 105/1 հասցեում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են բանկի մամլո ծառայությունից, «Երիտասարդական» մասնաճյուղում ֆիզիկական և իրավաբանական անձանց կտրամադրվեն բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ:
Հաշվի առնելով, մասնաճյուղի գտնվելու վայրը, ինչպես նաև այստեղ մեծ թվով ուսանողների, երիտասարդ հետազոտողների և ուսուցիչների սպասարկման հնարավորությունը, հաճախորդներին առաջին հերթին կառաջարկվեն երիտասարդների համար մշակված պրոդուկտներ: «Ստեղծեք ձեր վարկային պատմությունը» ակցիան, վարկային պրոդուկտները, քարտերը, կապված են Cash-back զեղչերի հետ:
Բանկը պարբերաբար կմշակի հետաքրքիր և շահավետ առաջարկներ և ակցիաներ երիտասարդների և ուսանողների համար: Առաջին նման քարոզարշավը, որը մեկնարկել էր մի քանի օր առաջ, հաճախորդներին հնարավորություն է տալիս օգտվել քարտային, հիփոթեքային, ուսանողական և սպառողական վարկերից և այլ բանկային ծառայություններից`արտոնյալ պայմաններով, ինչպես նաև բացել բարձր տոկոսադրույքով ավանդ:
«Երիտասարդական» մասնաճյուղում կան մի շարք նորարարություններ: Մասնավորապես, Կոնվերս ակումբի հաճախորդները, որը երկար տարիներ հաջողությամբ գործում է բանկի գլխամասային գրասենյակում, հնարավորություն կունենան սպասարկվել նաև «Երիտասարդական» մասնաճյուղում: Մեկ այլ նորարարությունը մասնաճյուղում առանձին Cash Zone գոտու առկայությունն է, որի դռները բաց կլինեն շուրջօրյա, և յուրաքանրչյուրը հնարավորություն կունենա փոխանակել արտարժույթ, մարել վարկերը, կատարել այլ վճարումներ, համալրել քարտային հաշիվները և քարտից կանմխիկացնել միջոցները:
«Երիտասարդական» մասնաճյուղի մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ https://www.conversebank.am/hy/yeritasardakan/ հասցեով:
Նոր բացված մասնաճյուղի հետ միասին Կոնվերս Բանկը ներկայումս ունի 35 մասնաճյուղ, որոնցից 14-ը գտնվում են Երևանում, 20 - ը Հայաստանի մարզերում և 1-ը`Արցախում:
Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Իսկ Բանկի 100% բաժնետոմսերի անուղղակի բաժնետերն է Holding Company «Blakery Assets» LTD: