Արմինֆո. Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության գործողություններն ուղղված են բացահայտել այն անձանց, ովքեր միաժամանակ կենսաթոշակ են ստանում են Հայաստանում և ԱՊՀ մյուս երկրներում: Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Հովհաննես Սահակյանը, ԱրմԻնֆո-ին մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որը կենսաթոշակառուները հրավիրվում են ծառայության տարածքային բաժանմունքներ, երկքաղաքացիությունը հայտնաբերելու դեպքում նրանց կենսաթոշակ ստանալուց զրկելու համար:
Ըստ Սահակյանի, այսօր բաժանմունքը տարբեր պետական կառույցներից տեղեկություններ է ստանում ՀՀ քաղաքացիների բացակայության վերաբերյալ: Այնուհետև թոշակառուն հրավիրվում է տարածքային բաժանմունք, որտեղ Ծառայության աշխատակիցը ՀՀ քաղաքացու անձնագրում ստուգում է օտարերկրյա պետությունում ժամանակավոր կամ մշտական բնակության իրավունքի կնիքի առկայությունը:
Այս աշխատանքի հասցեատերերն այն քաղաքացիներն են, ովքեր Հայաստանից բացակայել են ավելի քան 6 ամիս, հատկապես, եթե դրանք գտնվել են Ռուսաստանում կամ ԱՊՀ որևէ այլ երկրում, քանի որ այդ երկրներում որոշ կատեգորիաների քաղաքացիներին տրամադրվում է ժամանակավոր/մշտական բնակության իրավունք, որի հիմանվրա, նույն Ռուսաստանում, ՀՀ քաղաքացին կարող է ստանալ կենսաթոշակ:
Ըստ Հովհաննես Սահակյանի, դեռ 1992 թվականին ԱՊՀ անդամ պետությունների միջև ստորագրվել է սոցիալական ոլորտի վերաբերյալ համաձայնագիր, որի համաձայն, ԱՊՀ շրջանակներում կենսաթոշակառուների վերաբնակցեման դեպքում բնակության նախկին վայրում դադարեցվում է կենսաթոշակի վճարումը, եթե կենսաթոշակառուի բնակության նոր վայրում նախատեսված է նույն տեսակի կենսաթոշակ: «Մեր խնդիրն է բացահայտել մեկ այլ երկրում կենսաթոշակ ստանալու փաստը և հետագայում քաղաքացուն տալ ընտրելու իրավունք, թո որ երկրում է այդ թոշակառուն ցանկանում ստանալ կենսաթոշակը», - պարզաբանել է նա:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |