Արմինֆո. Մետաքսի ճանապարհի նախաձեռնության շրջանակներում Հայաստանը մտադիր է իրեն ներկայացնել որպես գինեգործության երկիր: Այս մասին մարտի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
Նա պարզաբանել է, որ այն բանից հետո, երբ Հայաստանը Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) նիստում 2017 թվականի հոկտեմբերիմ հայտարարեց Մետաքսի ճանապարհի շրջանակներում իրականացնել «Գինու ճանապարհի» նախաձեռնությունը, Սմիթսոնյան համալսարանի աջակցությամբ մշակվեց էկոտուրիզմի զարգացման հայեցակարգը: Պետկոմիտեի ղեկավարը հաղորդել է, որ զարգացման այդ հայեցակարգը կլինի արդարացված Մետաքսի ճանապարհի անդամ երկրների տուրիստական կազմակերպությունների կողմից: Երբ ստացվի այն երկրների ցանկը, որոնք հաստատում են նախաձեռնության անդամակցության մասին իրենց որոշումը, ըստ Զեյթունցյանի, աշխատանքային խումբըձեռնամուխ կլինի ռազմավարության իրականացմանը և համապատասխան հիմնադրամի ստեղծմանը:
<Իրականում դա մեծ խթան է, առաջին հերթին Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար, քանի որ այսօր մենք հատկապես կարևորում ենք միջտարածաշրջանային տուրիզմի խթանումը: Ներքին շուկայում մենք արդեն սկսել ենք աշխատել գինու երթուղիների ստեղծման զարգացման վրա, և այսօր հնարավորություն ունենք ընդլայնել սահմանները Մետաքսի ճանապարհի շրջանակներում և դուրս գալ միջտարածաշրջանային տարածություն», - ասել է նա:
Հատկանշական է, որ գինու երթուղին, ըստ Զեյթունցյանի, չի սահմանափակվում մեկ գինու գործարանից դեպի մյուսն այցելություններով, այլ հանդիսանում է համայնքների լիակատար ինտեգրում: «Մենք ցանկանում ենք գինու միջոցով զբոսաշրջիկների մոտ մեծ հետաքրքրություն առաջացնել մեր երկրի, մասնավորապես, նրա մշակույթի, պատմության, համայնքային զարգացումների նկատմմաբ: Եվ նման զարգացման ռազմավարություն մենք կներկայացնենք այն երկրներին, որոնք նույնպես կդառնան գինու երթուղու անդամ», - եզրափակել է նա:
Մասնավորապես, Զեյթունցյանը նշել է նաև, որ 2017 թվականի վերջին Մետաքսի ճանապարհի մի շարք երկրների ցանկում, ըստ TripAdvisor կայքի, Հայաստանն զբաղեցրել է 2 տեղը, իսկ գաստրոնոմիական զբոսաշրջության գծով`առաջին տեղը: