Երկուշաբթի, 19 Մարտի 2018 19:41
Էմմանուիլ Մկրտչյան

Էվոկաբանկ. Թռիչք նիշայից … դեպի նոր իրականություն

Էվոկաբանկ. Թռիչք նիշայից … դեպի նոր իրականություն

ԱրմինֆոԸնդամենը վեց ամիս է անցել այն օրից, երբ հեռավոր 1990 թվականին ստեղծված Պրոմեթեյ Բանկն իրականացրեց լիակատար ռեբրեբնդինգի գործընթացը, դառնալով Էվոկաբանկ (Evocabank) և հայտարարելով իր բոլորովին նոր ռազմավարության մասին, որը բացառապես հիմնված է նորարարական ֆինանսական տեխնոլոգիաների վրա: Այդ զարգացման մեխը կամ ավելի ճիշտ՝սկզբնակետը դարձավ «EvocaTouch» բջջային հավելվածի ներդրումը, որը կոչված է բանկին առաջատար դիրքեր ապահովել յոթ մղոնանոց քայլերով զարգացող ինտերնետ-բանկինգի շուկայում: Բանկի զարգացման այդ նոր ուղղության ընտրությունը Հայաստանի բանկային ավանդական ծառայություններից օգտվողների համար կարող էր թվալ վաղաժամ, գուցe և չափազանց հավակնոտ, բայց փաստերն այլ բան են վկայում: Ինտերնետի վճարումների զարգացման վիճակագրությունը միայն վերջին տարիներին ցույց է տալիս 70-80% աճ: Երիտասարդ սերունդը, մտնելով ակտիվ կյանք, ավելի ու ավելի է իրեն համար ընդլայնում վիրտուալ թվային տարածությունը, դարձնելով այն բազմակողմանի և ավելի ռացիոնալ: Էվոկաբանկը խիզախորեն ցատկեց այդ արագություն հավաքող գնացքի վրա: Այն մասին, թե ինչպիսին են առաջին կիսամյակի արդյունքներն ու տպավորությունները, ԱրմԻնֆո լրատվական գործակալության գլխավոր տնօրեն և տնտեսական մեկնաբան Էմանուիլ Մկրտչյանի հետ զրույցում պատմում է Բանկի Վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը:

 

Պրն.Սողոմոնյան, բանկային զարգացման գլոբալ տրենդը խոսում է այն մասին, որ բանկերը դադարել են իրենց ներկայացնել որպես տնտեսական գործակալների և բնակչության կրեդիտորների, փորձելով վերափոխվել ֆինանսական բարձր  տեխնոլոգիական սպասարկման ընկերությունների: Փաստորեն, այդ տրենդն անդրադարձավ նաև ձեր բանկի վրա: Ինչպե՞ս անցավ այս վեց ամիսը ձեր բանկի համար:

Մենք դեռ ճանապարհի սկզբում ենք, ռազմավարական զարգացման լայնածավալ ծրագրի իրականացման նախնական փուլում: Այդ ճանապարհը, վստահ եմ, վերջ չունի: Իհարկե, դուք գիտեք, որ այս ամիսներին մենք շուկային առաջարկեցինք շատ նորույթներ, ներդրեցինք նոր տեխնոլոգիաներ, դրանց հիման վրա շուկային առաջարկեցինք պրոդուկտների ու ծառայությունների մի ամբողջ տեսականի: Այդ գործընթացն անվերջ է, քանի որ, ընթանալով ժամանակի հետ, մենք պետք է անընդհատ գործենք, զարգանանք, կատարելագործվենք: Մենք քաջ գիտակցում ենք, որ մեր երկրի տնտեսության դժվարին պայմաններում, իր բարդ բանկային շուկայով, որն աչքի է ընկնում էական ավելցուկային իրացվելիությամբ, այլևս անհնար է աշխատել հին մեթոդներով:

Մենք երկրի ամենահին բանկերից ենք, տարիների ընթացքում կառուցել ենք մեր հաճախորդների հուսալի բազան, չենք վազել չափազանց բարձր ցուցանիշների ետևից, շուկայում զբաղեցնելով մեր սեփական և հուսալի նիշան: Բայց ավանդական բանկինգի ժամանակներն անցնում են, և այսօր առնվազն անհեռատեսություն կլիներ կենտրոնանալ բացառապես տնտեսության վարկավորման խնդիրների վրա, իսկ եկամտի առյուծի բաժինն ստանալ տոկոսային մարժայից: Մեր բանկերի մեծ մասի մոտ ոչ տոկոսային ծախսերի ու եկամուտների միջև հաշվեկշռի տեսանկյունից արձանագրվել է էական բացասական սալդո, և չի կարելի հույսեր փայփայել, որ շուտով կվերադառնան նախկին «յուղալի» ժամանակները և ամեն ինչ կընթանա հալած յուղի պես: Մեր տնտեսությունն արդեն վերավարկավորված է, բնակչությունը նույնպես, իսկ բանկերին, ինչպես գիտեք, ոչինչ չի մնում, քան մյուսներից հաճախորդ փախցնելը:

Հետևաբար, այսօր մենք մեր առջև ավելի մեծ խնդիր ունենք - սկսել հաճախորդներին տրամադրել հուսալի, անվտանգ, բոլոր առումներով հարմարավետ, ոչ թանկ բանկային ծառայություններ, հիմնված վերջին նորարարական փորձի և ձեռքբերումների վրա:

Այս կարճ ժամանակահատվածում մենք շուկա դուրս բերեցինք EvocaTouch բջջային հավելվածը, որն արդեն բեռնել և իրենց բջջային սարքերի վրա տեղադրել է ավելի քան 10 հազար հոգի: Հավելվածն առնվազն օգտագործվում է կոմունալ ծախսերը վճարելու համար,  առնվազն: Հիմնականում մենք այդ հավելվածի միջոցով տրամադրում ենք ծառայությունների լայն շրջանակ, կապված առցանց ռեժիմով սպառողական վարկերի ձևակերպման, ինչպես նաև նույն ձևով բանկային քարտերի ձևակերպման հետ, որոնք կարելի է ստանալ առաքման միջոցով: Սեփական հաշվի կառավարման հարցում հաճախորդը լրիվ ազատ է, այդ թվում նաև ավանդի կառավարման առումով, մեծացնելով դրա չափերը:

Այսօր մենք քայլեր ենք ձեռնարկում, ինչի արդյունքում հավելվածի միջոցով կարող ենք տրամադրել բիզնես-վարկեր, հիփոթեքային վարկեր: Եվ այդ ամենն արվում է առցանց ռեժիմով, բացառությամբ, իհարկե, անհրաժեշտ փաստաթղթերի նոտարական վավերացման: Բայց ամենակարևորն այն է, որ մենք հաճախորդի համար ստեղծում ենք նոր միջավայր, առավել հարմարավետ պայմաններ, չենք պահանջում բազմաթիվ թղթեր, չենք վազում  տեղեկանքների հետևից: Մենք ստուգում ենք հաճախորդի վճարունակությունն ավտոմատ ռեժիմով, ավտոմատացված սքորինգային համակարգի միջոցով: Հետևաբար, EvocaTouch- ը ոչ միայն արտաքին վիրտուալ միջավայր է, քանի որ նրա հետևից ձգվում է գործընթացների և ընթացակարգերի բարձր տեխնոլոգիական շղթա:

Կա այսպիսի կարծիք, որ իրենք՝կարգավորող մարմինները հաճախ չեն հասցնում նոր տեխնոլոգիական մարտահրավերների հետևից, հատկապես նորմատիվային բազան և վերահսկող մարմինները: Չէ՞ որ նրանց առաքելությունը ռիսկերի կառավարումն է:

Տեխնոլոգիաները զարգանում են այնպիսի բարձր մակարդակով, որ նույնիսկ բանկային շուկան միշտ չէ, որ կարողանում է հասցնել դրանց հետևից, հատկապես կարգավորող մարմինները: Բայց շուտով այդ ամբողջ միջավայրը կփոխվի: Դրա վառ օրինակը բլոկչեյնի տեխնոլոգիան է: Հետևաբար, բանկերը, ցանկանում են, թե ոչ, ներգրավվում են այդ տեխնոլոգիական գործընթացին: Տեխնոլոգիական շուկաների այս նոր մարտահրավերները մշտապես քննարկվում են, և դա հասկանալի է, քանի դեռ գոյություն ունեն բանկային գաղտնիքի հետ կապված հիմնական կանոնները, փողերի լվացման կանխարգելման կանոնները, բանկային հաստատությունների խիստ պահանջները, որոնք ապահովում են բանկային հաստատությունների կայունությունը: Այս ամենը հասկանալի է և արդարացված, բայց այն պետք է կատարելագործվի, համապատասխանեցվի  ֆինանսական նոր տեխնոլոգիաների զարգացմանը: Կգա ժամանակ, երբ ռիսկերի կառավարման փորձերը հիմնված կլինեն նոր լուծումների վրա: Կարծում եմ, որ այժմ վերահսկիչ մարմինները պետք է լրջորեն մտածեն, թե ինչպես պետք է կարգավորել այդ դաշտը՝ռիսկերը մեղմելու առումով, չխանգարելով առաջընթաց տեխնոլոգիաներին:

Ներբանկային գործընթացների և ընթացակարգերի հավելվածներն ու ավտոմատացումը հիմնված են շատ թանկ ծրագրային ապահովման վրա: Կարո՞ղ եք արդյոք հնչեցնել այդ ոլորտի ներդրումների գոնե մոտավոր թիվը:

Գիտեք, բանը նրանում չէ, որ այսօր ծրագիրը գնեցինք, ադապտացրինք ու գործարկեցինք: Ոչ: Դա կատարելագործման անվերջ գործընթաց է, որի վրա մարդիկ  անընդհատ աշխատում են: Հետևաբար, սխալ կլիներ այդ աշխատանքների ծավալը գնահատելը: Դրանք, անկասկած, շատ մեծ ներդրումներ են: Ավելին, վերահսկիչը մշտապես նոր պահանջներ է ներկայացնում այդ համակարգերի հուսալիության ապահովման առումով, այդ թվում`հատուկ աուդիտի անցկացման պարտավորություններ, կիբեր անվտանգության պահանջների կատարում: Մենք այդ ուղղությամբ ծախսում ենք բավականին մեծ ֆինանսական, նյութական և մարդկային ռեսուրսներ: Ես չեմ խոսի  ​​ կոնկրետ թվերի մասին, դա ինչ-որ առումով նաև առևտրային գաղտնիք է, բայց կարող եմ ասել, որ մեր շահույթի մի զգալի մասը ծախսվում է տեխնոլոգիական զարգացման վրա: Հատկապես այսօր: Երբ մենք նոր ենք սկսում:

Վերլուծելով բանկերը, մենք արձանագրել ենք, որ «Էվակոբանկն» ունի վատ վարկերի ամենացածր մակարդակներից մեկը: Դուք ունեք շատ առողջ վարկային պորտֆել: Ինչի՞ հաշվին է ձեզ հաջողվում այդպես գրագետ կառավարել վարկային ռիսկերը:

Այս ուղղությամբ մենք անընդհատ ձեռնարկում ենք լուրջ քայլեր: Եվ դա անում ենք տեխնոլոգիական նորարարությունների ներդրմանը զուգահեռ: Մենք ներդրել ենք ժամանակակից սքորինգային ավտոմատացված համակարգ, ադապտացրել ենք այն, որն իրեն լիովին արդարացրել է: Մենք հետևում ենք շուկայի իրավիճակին, անընդհատ գնահատում այն, մշտապես կատարելագործվում, որպեսզի խուսափենք հնարավոր ռիսկերից: Բերեմ մի շատ պարզ օրինակ, որին բախվեցինք և ժամանակին ստուգեցինք ու ձեռնարկեցինք միջոցներ: Ի վերջո, շուկայում միշտ էլ կան այնպիսիները, ովքեր դեմ չեն վաստակել ուրիշի հաշվին: Երբ իրականացրեցինք սպառողական վարկերի առցանց համակարգը, շուտով մոնիտորինգի շնորհիվ պարզվեց, որ շուկայում կան միջնորդներ՝ խաբեբաներ, որոնք սկսել են բնակչությանը հրապարակայնորեն գովազդել րոպեների ընթացքում սպառողական վարկ ստանալու հնարավորության մասին: Նրանք որոշել էին օգտվել մեր հավելվածից, սկսելով  հավաքագրել հաճախորդների, և որպես միջնորդ՝ վարկառուներից վերցնում էին վարկի գումարի  30 տոկոսը: Իհարկե, մենք անմիջապես կանգնեցրինք այս երևույթը և հաղորդեցինք`ուր պետք է: Այնպես որ, մենք շատ ուշադիր հետևում ենք այդ ամենին:

Չնայած այն բանին, որ երկրի բանկային համակարգում հաճախորդների բազան անցյալ տարի աճեց ընդամենը 0.2%, ինչը, ցավոք, շատ բան է ասում, ձեր բանկը վաստակեց շուկայից զգալիորեն բարձր: Դուք նաև զգալիորեն ավելացրել եք թողարկված բանկային քարտերի և ինտերնետ վճարի քանակը: Արդյո՞ք մեր բնակչությունն այդքան պատրաստ է նոր ծառայությունների ընկալմանը:

Նոր իրականության մեջ աշխատելը դրական արդյունքներ տվեց: Նոր ռազմավարությունը, ռեբրենդինգը, ակտիվ գովազդային քարոզարշավը հանգեցրեցին հաճախորդների բազայի և բանկի հիմնական ցուցանիշների զգալի աճին: Մեր նոր ծառայությունների պահանջարկն էական էր, չնայած մենք, իհարկե, հասկանում ենք, որ մեր նոր հաճախորդները հիմնականում 35-40 տարեկան երիտասարդներն են: Երիտասարդ սերունդը ձեռք է բերել տարբեր մակարդակի բարդությամբ ինտերնետային հարթակներում աշխատելու բավականաչափ հմտություններ, ներառյալ վճարային համակարգերը: Երիտասարդները կարողանում են հաջողությամբ օգտվել նոր տեխնոլոգիաներից, հետևաբար, շուկայում նորարարական ֆինանսական առաջարկների առկայությունը չի մնում առանց ուշադրության: Կարծում եմ, որ այս տարի մենք կարձանագրենք մեծ աճ, մանավանդ, որ դեռ շատ բան ունենք առաջարկելու մեր հաճախորդներին:

Հետաքրքիր մի փաստ - զգալիորեն ավելացել է բանկի ժամկետային ավանդների ծավալը: Դուք գնացիք շուկային դեմ և հաղթեցի՞ք: Ի վերջո, հասկանալի էր, որ այնպիսի գործոնների շնորհիվ, ինչպիսիք են կապիտալիզացիան, գերիրացվելիությունը, բարձր մրցակցությունը, տոկոսադրույքներն անցյալ տարվա ընթացքում մշտապես իջնում էին, ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով: Հետևաբար, համակարգում ավանդների իրական աճ գրեթե չարձանագրվեց, իսկ Էվոկաբանկում արձանագրվեց 40% աճ: Ինչի՞ շնորհիվ:

Մենք անցկացրեցինք մի քանի շատ հետաքրքիր ավանդային ակցիաներ, կապված ժամկետների հետ, և, կարևորը, ավանդի գումարի ավելացման հնարավորությամբ: Եթե ​​մեր հաճախորդն ունի ավանդ, ապա նա կարող է առցանց ռեժիմով այն համալրել, առանց բանկ հաճախելու: Հոգեբանորեն, շատ կարևոր պահ է, երբ իրականում  հնարավորություն ես ունենում կառավարել քո ավանդը: Իհարկե, ինչպես շուկայում, մեզ մոտ էլ տոկոսադրույքներն իջնում էին, բայց հարմարավետության այս հանգամանքն ավելի ուժեղ գտնվեց, քան հաճախորդի մտահոգությունն՝ավանդի եկամտաբերության կորստի առումով:

Մենք առաջարկեցինք հուսալի և հարմարավետ սպասարկում և ստացանք արդյունք: Միևնույն ժամանակ, ավանդային բազայի վրա ազդեց նաև մեր ռեբրենդինգը, ինչպես նաև շատ ակտիվ գովազդային արշավը: Դա էապես բարձրացրեց բանկի ճանաչելիությունը: Նոր ռազմավարությունը և ծրագրերն առաջացրին համակրանք, իսկ բանկի նկատմամբ վստահությունն էապես աճեց: Եվ ինչն է հետաքրքրական, որ առցանց հավելվածին մենք իրականում կարողացանք ներգրավել ամբողջ երկիրը, բոլոր մարզերը: Սակայն, բանկերի մեծ մասին նման, մենք էլ ենք տառապում ավելցուկային իրացվելիությունից և, ամենայն հավանականությամբ, մենք, հավանաբար, ստիպված կլինենք մի փոքր սահմանափակել բնակչության ավանդների հոսքը:

Խնդրեմ, պատմեք մոտ ապագայի ծրագրերի մասին:

Ամեն ինչի մասին չեմ խոսի, դա հասկանալի է, բայց խոստանում եմ ձեզ, որ մենք կշարունակենք ակտիվորեն զարգացնել ֆինանսական ինովացիոն տեխնոլոգիական մոտեցումները բանկինգի խնդիրների լուծման համար: Մենք չենք կանգնի կես ճանապարհին, դա հաստատ է: Արևմուտքում և Ռուսաստանում ֆինանսական աշխարհն առաջ է անցել, չնայած նրանք էլ շատ բան ունենք սովորելու մեր մասնագետներից: Հետևաբար, մենք կշարունակենք առաջարկել մեր նորանոր ապրանքներն և ծառայությունները: Թերևս, սկսենք ակտիվորեն զարգացնել ավտոմատացված վիրտուալ մասնաճյուղերը, իսկ ավանդական մասնաճյուղերից, ավանդական բանկային ծառայությունների փաթեթներից, հնարավոր է, որ միջնաժամկետ ապաագայում աստիճանաբար հրաժարվենք: Կուժեղացնենք առցանց ռեժիմով հիփոթեքային վարկավորումը, ավտովարկերը, ՓՄՁ ֆինանսավորումը: Կշարունակենք այսպես էլ շարժվել մեր կարգախոսով. «դեպի նոր իրականություն»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Սեյրան Սարգսյան. Անհուսալի վարկերի գծով տուգանքների/տույժերի համաներման ժամկետների երկարաձգումը սխալ ուղերձ կլինի հաճախորդներինՍեյրան Սարգսյան. Անհուսալի վարկերի գծով տուգանքների/տույժերի համաներման ժամկետների երկարաձգումը սխալ ուղերձ կլինի հաճախորդներին
Նախարար. Հայաստանի համայնքներում խոշոր ներդրումային նախագծերի իրագործման համար համապատասխան ենթակառուցվածքներ չկանՆախարար. Հայաստանի համայնքներում խոշոր ներդրումային նախագծերի իրագործման համար համապատասխան ենթակառուցվածքներ չկան
Բաժնի պետ. Հայաստանից աշխատած միջուկային վառելիքի դուրսբերման նախագիծը դեռևս <հում> էԲաժնի պետ. Հայաստանից աշխատած միջուկային վառելիքի դուրսբերման նախագիծը դեռևս <հում> է
Անշարժ գույքի վարձակալության հարկադրում Հայաստանում. ապրում և վաստակում ենք օրինական ճանապարհովԱնշարժ գույքի վարձակալության հարկադրում Հայաստանում. ապրում և վաստակում ենք օրինական ճանապարհով
Հայկական ԱԷԿ-ից աշխատած միջուկային վառելիքի դուրսբերման ծրագրի իրականացման առաջին քայլն արվել էՀայկական ԱԷԿ-ից աշխատած միջուկային վառելիքի դուրսբերման ծրագրի իրականացման առաջին քայլն արվել է
Օլաֆ Զիմելկա. Գերմանիան պատրաստ է աջակցել  Հայաստանի կառավարությանը բարեփոխումների իրականացման գործումՕլաֆ Զիմելկա. Գերմանիան պատրաստ է աջակցել  Հայաստանի կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում
Արտակ Հանեսյան. Վերջին 10 տարիների ընթացքում Ամերիաբանկը ՀՀ տնտեսության ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 4.5 մլրդ դոլարԱրտակ Հանեսյան. Վերջին 10 տարիների ընթացքում Ամերիաբանկը ՀՀ տնտեսության ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 4.5 մլրդ դոլար
HSBC Բանկ Հայաստանը բարձրացնում է արդյունավետությունը և շեշտը դնում թվային ծառայությունների վրաHSBC Բանկ Հայաստանը բարձրացնում է արդյունավետությունը և շեշտը դնում թվային ծառայությունների վրա
Քննարկվել են Հայաստանի արտահանման հնարավորություններըՔննարկվել են Հայաստանի արտահանման հնարավորությունները
Արտակ Հանեսյան. Հայաստանի բանկային համակարգը պատրաստ է ֆինանսավորել կայուն, հեռանկարային և արտահանման կողմնորոշված բիսնեսըԱրտակ Հանեսյան. Հայաստանի բանկային համակարգը պատրաստ է ֆինանսավորել կայուն, հեռանկարային և արտահանման կողմնորոշված բիսնեսը
Ա.Հանեսյան. Հայաստանի տնտեսության զարգացումը կախված է, հիմնականում, բանկային վարկավորումիցԱ.Հանեսյան. Հայաստանի տնտեսության զարգացումը կախված է, հիմնականում, բանկային վարկավորումից
Փաշինյանը` քաղաքացիների եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտի ներրդման մասին. Հարկավոր է փոխել մեր վերաբերմունքը հարկերի վճարման նկատմամբՓաշինյանը` քաղաքացիների եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտի ներրդման մասին. Հարկավոր է փոխել մեր վերաբերմունքը հարկերի վճարման նկատմամբ
 Մաստերqարդի ակցիան առավել շահավետ է Կոնվերս Բանկի հետ Մաստերqարդի ակցիան առավել շահավետ է Կոնվերս Բանկի հետ
Սուրեն Պապիկյանն ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանըՍուրեն Պապիկյանն ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը
Նախարար. Հայաստանն ԱԶԲ հետ  բանակցում է 2030 թվի նպատակային թիրախների մշակման տեխնիկական աջակցության ուղղությամբՆախարար. Հայաստանն ԱԶԲ հետ  բանակցում է 2030 թվի նպատակային թիրախների մշակման տեխնիկական աջակցության ուղղությամբ
Վարչապետ. Հայաստանը պետական պարտքի սպասարկմանն առնչվող խնդիրներ չունիՎարչապետ. Հայաստանը պետական պարտքի սպասարկմանն առնչվող խնդիրներ չունի
Փաշինյան. Հայաստանում գազի բաշխման և իրացման ոլորտում <ստվերի> կրճատման միտում է նկատվումՓաշինյան. Հայաստանում գազի բաշխման և իրացման ոլորտում <ստվերի> կրճատման միտում է նկատվում
Նախարար. Եվրոպական գործընկերների հետ փոխգործակցությունը նոր շունչ  կհաղորդի Հայաստանի տնտեսությանըՆախարար. Եվրոպական գործընկերների հետ փոխգործակցությունը նոր շունչ կհաղորդի Հայաստանի տնտեսությանը
Փաշինյանը՝ պարգևավճարների մասին.  Ցածր աշխատավարձով աշխատողը չի կարող պատշաճ որակի ծառայություններ մատուցելՓաշինյանը՝ պարգևավճարների մասին.  Ցածր աշխատավարձով աշխատողը չի կարող պատշաճ որակի ծառայություններ մատուցել
Առաջիկա օրերին Հայաստանը կքննարկի օրենսդրական սահմանափակումների վերանայման հնարավորությունը` ՀՆԱ նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության առումովԱռաջիկա օրերին Հայաստանը կքննարկի օրենսդրական սահմանափակումների վերանայման հնարավորությունը` ՀՆԱ նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության առումով
Նիկոլ Փաշինյանը պատմել է կառավարության տնտեսական արդյունքների մասինՆիկոլ Փաշինյանը պատմել է կառավարության տնտեսական արդյունքների մասին
Դեսպան. Հունաստանը կանի հնարավորը Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման ու ամրապնդման համարԴեսպան. Հունաստանը կանի հնարավորը Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման ու ամրապնդման համար
«GLOBAL FINANCE»-ը Արդշինբանկին ճանաչել է Հայաստանի «Տարվա լավագույն բանկ»«GLOBAL FINANCE»-ը Արդշինբանկին ճանաչել է Հայաստանի «Տարվա լավագույն բանկ»
ԵՄ-ն և միջազգային ֆինանսական կառույցների համագործակցությամբ` Հայաստանում կիրականացվեն շենքերի էներգախնայողությանը միտված լայնածավալ միջոցառումներԵՄ-ն և միջազգային ֆինանսական կառույցների համագործակցությամբ` Հայաստանում կիրականացվեն շենքերի էներգախնայողությանը միտված լայնածավալ միջոցառումներ
Հայաստանում ներկայացրել են զբոսաշրջության զարգացմանը նպաստող նոր հավելվածՀայաստանում ներկայացրել են զբոսաշրջության զարգացմանը նպաստող նոր հավելված
Տրանսպորտի նախարարն ու «Սինոհիդրոյի» ներկայացուցիչները քննարկել են «Հյուսիս-Հարավ՚ փոխադրամիջանցքի շինարարությունըՏրանսպորտի նախարարն ու «Սինոհիդրոյի» ներկայացուցիչները քննարկել են «Հյուսիս-Հարավ՚ փոխադրամիջանցքի շինարարությունը
Գյուղնախարարի առաջին տեղակալ. Կառավարության սկզբունքային մոտեցումն է՝ պետությունը, բիզնեսը և արտադրողները պետք է նույն լեզվով խոսենԳյուղնախարարի առաջին տեղակալ. Կառավարության սկզբունքային մոտեցումն է՝ պետությունը, բիզնեսը և արտադրողները պետք է նույն լեզվով խոսեն
Ֆինանսների նախարարը փոխգործակցության ընդլայնման հեռանկարներն է քննարկել ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամի հետՖինանսների նախարարը փոխգործակցության ընդլայնման հեռանկարներն է քննարկել ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամի հետ
Երևանում բացվել է Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի նոր գրասենյակըԵրևանում բացվել է Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի նոր գրասենյակը
Բուլղարիայի նախարար. Տնտեսական ոլորտում հայ-բուլղարական համագործակցության մակարդակն առաջվա նման անբավարար էԲուլղարիայի նախարար. Տնտեսական ոլորտում հայ-բուլղարական համագործակցության մակարդակն առաջվա նման անբավարար է


Արտ. փոխարժեքները
20.03.2019
RUB7.55-0.02
USD485.91-0.36
EUR551.46-0.60
GBP642.42-3.05
CAD364.47-0.60
JPY43.57-0.13
CNY72.41-0.10
CHF486.06-0.36


Փորձագետներ
HSBC Բանկ Հայաստանը բարձրացնում է արդյունավետությունը և շեշտը դնում թվային ծառայությունների վրաHSBC Բանկ Հայաստանը բարձրացնում է արդյունավետությունը և շեշտը դնում թվային ծառայությունների վրա
Բուլղարիայի նախարար. Տնտեսական ոլորտում հայ-բուլղարական համագործակցության մակարդակն առաջվա նման անբավարար էԲուլղարիայի նախարար. Տնտեսական ոլորտում հայ-բուլղարական համագործակցության մակարդակն առաջվա նման անբավարար է
Փորձագետ. Չնայած հայկական բանկերի կապիտալների համարժեքությանը՝ դրա օպտիմալ օգտագործման հնարավորությունները խիստ սահմանափակ ենՓորձագետ. Չնայած հայկական բանկերի կապիտալների համարժեքությանը՝ դրա օպտիմալ օգտագործման հնարավորությունները խիստ սահմանափակ են
Հայաստանում իշխանության վերականգնված վստահությունը եվ տնտեսական ինքնիշխանության վերականգնումըՀայաստանում իշխանության վերականգնված վստահությունը եվ տնտեսական ինքնիշխանության վերականգնումը
Հայաստանում ստեղծվում է օրգանական գյուղատնտեսության ասոցիացիաՀայաստանում ստեղծվում է օրգանական գյուղատնտեսության ասոցիացիա
Հարցազրույց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինի հետՀարցազրույց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինի հետ
Rating-Agentur Expert RA GmbH ՀՀ GmbH և AmRating համատեղ թողարկել  են Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ հաշվետվություն Rating-Agentur Expert RA GmbH ՀՀ GmbH և AmRating համատեղ թողարկել են Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ հաշվետվություն
Արա Խզմալյան. Հայաստանում ռուսական զբոսաշրջիկի համար հարմարավետ էcԱրա Խզմալյան. Հայաստանում ռուսական զբոսաշրջիկի համար հարմարավետ էc
ԱՄՆ-ում հայկական պատվիրակությունը հետևեց նախագահ Թրամփի խորհրդինԱՄՆ-ում հայկական պատվիրակությունը հետևեց նախագահ Թրամփի խորհրդին
Էվոկաբանկ. Թռիչք նիշայից … դեպի նոր իրականությունԷվոկաբանկ. Թռիչք նիշայից … դեպի նոր իրականություն
Անելիք Բանկը պատրաստվում է ռեբրենդինգի. Նոր ռազմավարություն, նոր տեսլականԱնելիք Բանկը պատրաստվում է ռեբրենդինգի. Նոր ռազմավարություն, նոր տեսլական
Բնակչության արտահոսքն ու սփյուռքի պասիվությունն անշարժ գույքի գները հրում են դեպի ներքևԲնակչության արտահոսքն ու սփյուռքի պասիվությունն անշարժ գույքի գները հրում են դեպի ներքև
Իշխան Մխիթարյան. «Armenian Card» հավելվածի միջոցով աշխատելը կլինի հեշտ և հարմարավետԻշխան Մխիթարյան. «Armenian Card» հավելվածի միջոցով աշխատելը կլինի հեշտ և հարմարավետ
Ֆինհաշտարար. Տուգանքների և տույժերի կիրառման մասին Քաղօրենսգրքի փոփոխությունները կկրճատեն չմարված վարկերի և անվարկունակ սպառողների թիվըՖինհաշտարար. Տուգանքների և տույժերի կիրառման մասին Քաղօրենսգրքի փոփոխությունները կկրճատեն չմարված վարկերի և անվարկունակ սպառողների թիվը
Պարտադիր բժշկական ապահովագրությունը բուժհաստատություններին թելադրում է արդար խաղի կանոններՊարտադիր բժշկական ապահովագրությունը բուժհաստատություններին թելադրում է արդար խաղի կանոններ
Վահան Շաքարյան. Եթե PR-ենք Հայաստանը, ապա տնտեսության առաջխաղացումը կդառնա ոչ թե արգելավազք, այլ թեթև քայլք կարճ տարածությունումՎահան Շաքարյան. Եթե PR-ենք Հայաստանը, ապա տնտեսության առաջխաղացումը կդառնա ոչ թե արգելավազք, այլ թեթև քայլք կարճ տարածությունում
Հայկ Հարությունյան. Կլիմայի փոփոխությունը 21-րդ դարի ամենավտանգավոր մարտահրավերներից մեկն էՀայկ Հարությունյան. Կլիմայի փոփոխությունը 21-րդ դարի ամենավտանգավոր մարտահրավերներից մեկն է
Գագիկ Աղաջանյան. Չարժե այլընտրանք փնտրել, հարկավոր է աշխատել և զարգացնել գործող ուղղություններըԳագիկ Աղաջանյան. Չարժե այլընտրանք փնտրել, հարկավոր է աշխատել և զարգացնել գործող ուղղությունները
Վիտալի Նեսիս. Հայաստանը շատ հեռանկարային է երկրաբանական տեսանկյունիցՎիտալի Նեսիս. Հայաստանը շատ հեռանկարային է երկրաբանական տեսանկյունից
Իշխան Մխիթարյան. «ԱրՔա» և «Միր» քարտերն արդեն ավարտել են համագործակցության նախագծի տեխնոլոգիական մասը, այժմ հերթը բանկերինն էԻշխան Մխիթարյան. «ԱրՔա» և «Միր» քարտերն արդեն ավարտել են համագործակցության նախագծի տեխնոլոգիական մասը, այժմ հերթը բանկերինն է

Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

 

ISIN AMGB1029A250
Auction ID AMGB1029A250
Date 12.05.2017
Issue date 29.10.2015
Issue volume (AMD) 50 000 000 000
Maturity date 29.10.2025
Coupon year yield 11.00%
Auction volume (AMD) 1 000 000 000 - 2 000 000 000 
Auction date 12.05.2017
DLS
Total amount (AMD) 1 000 000 000
Amount of the total bids (AMD) 787 200 000
Amount of the total accepted bids (AMD) 787 200 000
Cut of yield (%) 10,6447
Weighted avrage yield (%) 10,6447
Auction max  yield (%) 10,6447
Auction min yield (%) 10,6447
Number of participants 5
ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000

Մեկնաբանվողներ
ՀՀ վարչապետ. ԵՄ-ն պատրաստ չէ 100 տոկոսով ֆինանսավորել Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացումըՀՀ վարչապետ. ԵՄ-ն պատրաստ չէ 100 տոկոսով ֆինանսավորել Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացումը
Հայաստանի կառավարությունը բաց է համագործակցության համար և խրախուսում է ակտիվ երկխոսությունը և փոխգործակցությունը բոլոր ուղղություներով. Տ. ԱվինյանՀայաստանի կառավարությունը բաց է համագործակցության համար և խրախուսում է ակտիվ երկխոսությունը և փոխգործակցությունը բոլոր ուղղություներով. Տ. Ավինյան
Երևանում ստորագրվել է գազային վառելիքով կոմբինացված ցիկլով նոր բլոկի կառուցման վերաբերյալ համաձայնագիրԵրևանում ստորագրվել է գազային վառելիքով կոմբինացված ցիկլով նոր բլոկի կառուցման վերաբերյալ համաձայնագիր
<Վեոլիա Ջուր>. Կարգավորող մարմնի մեղադրանքը կեղծ և անհիմն է<Վեոլիա Ջուր>. Կարգավորող մարմնի մեղադրանքը կեղծ և անհիմն է
ՀԷՑ գլխ.տնօրեն. Առաջիկա մի քանի տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կորուստները կյասնեն մինչև 6,4%-իՀԷՑ գլխ.տնօրեն. Առաջիկա մի քանի տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կորուստները կյասնեն մինչև 6,4%-ի
Վարչապետ. Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համարՎարչապետ. Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար
2018 թվականի վերջին «Ղալբուրջյան խումբը» կսկսի Հայաստանում քնջութի յուղի արտադրությունը2018 թվականի վերջին «Ղալբուրջյան խումբը» կսկսի Հայաստանում քնջութի յուղի արտադրությունը
Փորձագետ. Հայաստանում առկա է ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոչ թե փոքր ՀԷԿ-երի հետ կապված պրոբլեմըՓորձագետ. Հայաստանում առկա է ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոչ թե փոքր ՀԷԿ-երի հետ կապված պրոբլեմը
Հայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018ե խորագրով ներդրումային համաժողովըՀայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018ե խորագրով ներդրումային համաժողովը
Փորձագետ. Անհրաժեշտ է ձեռնամուխ լինել նոր միջուկային բլոկի կառուցման ծրագրի իրագործմանըՓորձագետ. Անհրաժեշտ է ձեռնամուխ լինել նոր միջուկային բլոկի կառուցման ծրագրի իրագործմանը
Հայաստան-Վրաստան ԷՀԳ կառուցման նախագծի նորացված ՏՏՀ-ն պատրաստ կլինի մինչև տարեվերջՀայաստան-Վրաստան ԷՀԳ կառուցման նախագծի նորացված ՏՏՀ-ն պատրաստ կլինի մինչև տարեվերջ
Եվրասիական զարգացման բանկը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը ՀայաստանումԵվրասիական զարգացման բանկը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում
Build Armenia հայրենադարձության ծրագիրում կներդրվի մոտ 100 մլն դոլարBuild Armenia հայրենադարձության ծրագիրում կներդրվի մոտ 100 մլն դոլար
Հայաստանում ստվերային տնտեսության մակարդակն ամենաբարձրներից մեկնէ է ԱՊՀ-ումՀայաստանում ստվերային տնտեսության մակարդակն ամենաբարձրներից մեկնէ է ԱՊՀ-ում
Սուրեն Պապիկյան. Հայաստանում բիզնեսով զբաղվելն այժմ անվտանգ էՍուրեն Պապիկյան. Հայաստանում բիզնեսով զբաղվելն այժմ անվտանգ է
Հայաստանի պետական ​​պարտքը սկսեց նվազել, 2018 թվականի հունիսի 1-ին կազմելով 6,7 մլրդ դոլարՀայաստանի պետական ​​պարտքը սկսեց նվազել, 2018 թվականի հունիսի 1-ին կազմելով 6,7 մլրդ դոլար
Նախարար. Հայաստանի էլեկտրաէներգետիկ համալիրի ազատականացման ծրագրի իրականացումը կավարտվի առաջիկա երկու տարվա ընթացքումՆախարար. Հայաստանի էլեկտրաէներգետիկ համալիրի ազատականացման ծրագրի իրականացումը կավարտվի առաջիկա երկու տարվա ընթացքում
Նիկոլ Փաշինյան. Որոշ դեպքերում, տուգանքների և տույժերի վերացումից հետո, վարկառուները կկարողանան վերցնել նոր վարկՆիկոլ Փաշինյան. Որոշ դեպքերում, տուգանքների և տույժերի վերացումից հետո, վարկառուները կկարողանան վերցնել նոր վարկ
Քննարկվել են Հայաստան-Վրաստան ԷՀԳ կառուցման ծրագրի իրականացման հետ կապված հարցերՔննարկվել են Հայաստան-Վրաստան ԷՀԳ կառուցման ծրագրի իրականացման հետ կապված հարցեր
Աննա Չոբանյանը ՔԱԳՎ ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկն էԱննա Չոբանյանը ՔԱԳՎ ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկն է
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը վերահաստատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ նոր ծրագրերի մշակման և իրականացման պատրաստակամությունըԳյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը վերահաստատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ նոր ծրագրերի մշակման և իրականացման պատրաստակամությունը
Ռոսսելխոզնադզորը հորդորում է չքաղաքականացնել Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանման հարցըՌոսսելխոզնադզորը հորդորում է չքաղաքականացնել Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանման հարցը
Հայկական ատոմակայանը ևս 30 տարի աշխատելու ռեսուրս ունիՀայկական ատոմակայանը ևս 30 տարի աշխատելու ռեսուրս ունի
Վարչապետ. Հայաստանում նոր ատոմակայան կառուցելը երկրի նոր կառավարության առաջնահերթություններից մեկն էՎարչապետ. Հայաստանում նոր ատոմակայան կառուցելը երկրի նոր կառավարության առաջնահերթություններից մեկն է
ՊԵԿ պաշտոնական կայքում գործում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչըՊԵԿ պաշտոնական կայքում գործում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչըՊԵԿ պաշտոնական կայքում գործում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչըՊԵԿ պաշտոնական կայքում գործում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը