Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առառաքելության պատվիրակությանը՝ Հոսեյն Սամիի գլխավորությամբ։
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՀ ծրագիրը, որն իր բնույթով առանձնահատուկ է՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առաջընթաց զարգացումները: Կողմներն ընդգծել են, որ ծրագրի նոր բնույթը կարող է որպես դրական ազդակ ծառայել ներդրողների համար:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, նշելով 2017 թվականին արձանագրված աննախադեպ բարձր տնտեսական աճի մասին, շեշտադրել է բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունը։ Ըստ նախարարի՝ Արժույթի միջազգային հիմնադրամը այս գործընթացներում մշտական գործընկեր է: Բարեփոխումների շարունակականությունը հատկապես կարևորվել է ապագայում ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշներ ապահովելու տեսանկյունից:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական տվյալների, 2017 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 7,5% և կազմել 5.6 տրլն ($ 11,6 մլրդ), 2016-ի 0.2% աճի փոխարեն: ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 102.2%, 2017-ի, 100.5% փոխարեն: 2017 թվականին տնտեսական աճի դրայվերներն են եղել ծառայությունների, առևտրի և արդյունաբերության ոլորտները: Արտաքին առևտրի շրջանառությունը Հայաստանում 2017-ին ավելացել է 26.9%, մասնավորապես, արտահանման ծավալների աճը կազմել է 25,2%, իսկ ներմուծմանը` 27.8%: Հայաստանի արտաքին պարտքի կառուցվածքում ԱՄՀ միջոցները կազմել են 7.4% կամ $ 404.2 մլն: Նշենք, որ Համաշխարհային բանկի հունվարյան նորացված կանխատեսման համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2018-ին կկազմի 3,8%, 2019-ին`4%: Ըստ ՀՀ ԿԲ փետրվարյան կանխատեսման, ՀՆԱ-ի աճը 2018-ին կկազմի 4,7-5,8%, 2019-ին` 4,5-5,9%: ՀՀ պետական բյուջեով 2018 թվականին ՀՆԱ աճը կկազմի 4,5%:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |