Արմինֆո. Երևանը ներառվել է գարնանային արձակուրդին երեխաների հետ ճանապարհորդությունների համար ԱՊՀ քաղաքաների առաջատար եռյակում: Այդ են վկայում բնակարանների ամրագրման ռուսական Tvil.ru ծառայության կազմած վարկանշային աղյուսակի տվյալները: Վարկանշային աղյուսակը կազմվել է հյուրանոցների և բնակարանների ամրագրման վերաբերյալ հարցումների վերլուծության հիման վրա: Ռուսաստանցի զբոսաշրջիկների ընտանեկան ուղևորությունների համար ԱՊՀ քաղաքների առաջատար հնգյակում են Մինսկը, Աստանան, Երևանը, Թբիլիսին և Բաքուն:
Tvil.ru տվյալներով, Երևանում ռուսաստանցի զբոսաշրջիկները գարնանը բնակարաններ են ամրագրում միջին հաշվով 2,5 գիշերվա համար և վճարում են օրական 2,7 հազար ռուբլի, իսկ ամենաէժանը առաջատար հնգյակի քաղաքներից Թբիլիասին է (օրական 2,3 հազար ռուբլի):
Ավելի վաղ ռուսական «ՏուրՍտատ՚ վերլուծական գործակալությունը հաղորդել էր, որ Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջությունը 2017 թվականին ավելացել է 32%-ով` մինչև 279 հազար ուղևորություն: 2017 թվականի փետրվարի 23-ից Ռուսաստանի քաղաքացիները կարող են հայաստան այցելել ներքին անձնագրերով: Այդ կարգը գործում է միայն Երևանի «Զվարթնոց՚ և Գյումրիի «Շիրակ՚ օդանավակայաններում:
Ավելի բաղ ԱրմԻնֆո գործակալությունը, հղում կատարելով զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանին, տեղեկացրել էր, 2017 թվականին Հայաստան է այցելել1.172 մլն զբոսաշրջիկ` տարեկան 21% աճ: 2017 թվականին զբոսաշրջության զարգացման համար կառավարությունը հատկացրել էր 200 հազար դոլար, 2018 թվականին այդ թիվը կավելանա մինչև 400 հազար դոլար: Հայաստանում սպասարկման ոլորտի ծավալը 2017 թվականին ավելացել է 14,4%-ով, մինչև 1.4 տրլն դրամ (3 մլրդ դոլար.), նախորդ տարվա 7,1% աճի դիմաց: Միայն դեկտեմբերին ծառայությունների ոլորտն ապահովել է 10,1% աճ, մինչև 142.3 մլրդ դրամ (294.5 մլն դոլար): Տրամադրված ծառայությունների ծավալով առաջատար հնգյակը եզրափակում է հասարակական սննդի և զբոսաշրջության ոլորտը` 112 մլրդ դրամ (7,7%)` 19,4% տարեկան աճով: