Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ արդյունավետ գործընկերությանը, մասնավորապես, ընթացիկ և ապագայում իրականացվելիք ծրագրերին: Ընդգծվել է նաև ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ակտիվ համագործակցությունը:
Առանձնահատուկ կարևորվել է այս տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և անդրադարձ է կատարվել նաև գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարների և 100 բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությունը:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |