Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են գործող գներով շինարարական աշխատանքների հաշվարկման նոր կարգին վերաբերող հարցեր:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը կառավարության ղեկավարին զեկուցել է քննարկումների արդյունքների, գնագոյացման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկությունների ու լուծումների մասին:
Վարչապետը համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին առաջարկել է համատեղ աշխատել և ներկայացնել հատկապես սոցիալական ենթակառուցվածքների՝ միավոր դպրոցի, հիվանդանոցի, բնակելի շենքի և այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների՝ գործող գներով հաշվարկման նոր կարգի նախագիծ: Նման հաշվարկները հիմք կծառայեն պետական և համայնքային բյուջեների արդյունավետ պլանավորման համար: Վարչապետն առաջարկել է քննարկումներում ներգրավել նաև մասնագետների՝ ոլորտում գործող մասնավոր կազմակերպություններից:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |