Արմինֆո. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 16-րդ նիստի աշխատանքներին:
Ինչպես տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը, միջոցառման շրջանակում նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակի և իրականացվող դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև կիբերանվտանգության ընդհանուր համակարգի ձևավորման մոտեցումների վերաբերյալ հարցեր:
Մարտի 30-ին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մասնակցելու է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին: Արթուր Ջավադյանը նախագահելու է Միջպետական բանկի խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվելու են Միջպետական բանկի գործունեության առնչվող հարցեր:
Նախատեսված են հանդիպումներ գործընկեր կառույցների ղեկավարների հետ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |