Արմինֆո. Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի կողմից ԱՊՊԱ գծով ստացվող բողոքներն աստիճանաբար կնվազեն, գտնում է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: Այս մասին նա նշել է մարտի 30-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Վերջերս ֆինանսական հաշտատարի հետ մենք պարզեցինք ԱՊՊԱ գծով բողոքների վիճակագրությունը: Եթե նախկինում տարեկան արձանագրվում էր 20-30% աճ, ապա վերջին տարիների համար առաջին անգամ տեմպերն սկսեցին դանդաղել: Կարծում եմ, որ այդ միտումը կշարունակվի նաև ապագայում», - ասել է նա:
Նրա կարծիքով, պատճառը, որ ֆինհաշտարարի գրասենյակի կողմից ստացվող բողոքների ճնշող մեծամասնությունը կազմում են հատկապես ԱՊՊԱ գծով բողոքները, պայմանավորված է զսպող մեխանիզմների բացակայությամբ: «Օրինակ, Բյուրոյում կրկնակի փորձաքննության արժեքը նախկինում կազմում էր 25 հազար դրամ, որը մենք իջեցրել ենք մինչև 5-15 հազար դրամ: Բայց ենթադրում ենք, որ այդ ծառայության դիմաց պետք է վճարվի որևէ փոքր գումար, որպեսզի մարդիկ գիտակցորեն մոտենան հարցին. «արդյոք անհրաժեշտ է կրկնակի փորձաքննությունը»: Եթե չկան որևէ զսպող լծակներ, մարդիկ տեղին թե անտեղի կդիմեն ֆինանսական հաշտարարին, քանի որ ոչինչ չեն կորրցնում, ամկախ արդյունքից», - ասել է Ավետիսյանը:
Ըստ ՀՀ ֆինհաշտարարի գրասենյակի տվյալների, 2017 թվականին ֆինանսական կազմակերպությունների դեմ ստացվել է 4368 բողոք, որից 1358-ը`ապահովագրական ընկերությունների դեմ (80%-ը`ԱՊՊԱ գծով), 270 –ը`բանկերի դեմ, 15-ը` Ավտոպահովագրողների բյուրոյի դեմ, 22-ը`վարկային ընկերությունների, 7-ը`այլ կազմակերպությունների դեմ:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 391.44 | -1.16 |
EUR | 416.84 | -1.20 |
GBP | 482.49 | -5.63 |
CAD | 285.29 | 0.20 |
JPY | 25.29 | -0.11 |
CNY | 54.04 | -0.18 |
CHF | 429.40 | -2.65 |