Արմինֆո.2018 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի արդյունաբերական արտադրության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվի համեմատ աճել է 8.3% (2017-ի աճը`16.1%), կազմելով 254.7 մլրդ. դրամ ($ 528.5 մլն): Միայն փետրվարին արդյունաբերությունն աճել է 0.4%, կազմելով 126.4 մլրդ դրամ (262.7 մլն դոլար): Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, արդյունաբերության աճը պայմանավորված էր վերամշակման ոլորտի աճով, իսկ հանքարդյունաբերության ոլորտում արձանագրվել է անկում:
Այսպես, 2018 թ. հունվար-փետրվարին, 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ հանքարդյունաբերության և բաց հանքավայրերի շահագործման ոլորտում արձանագրվել է 2% անկում (նախորդ տարվա աճը`8%), մինչև 53.6 մլրդ դրամ: Միայն փետրվարին հանքարդյունաբերությունում ծավալը նվազել է 14.7%, մինչև 24.2 մլրդ դրամ: Վերամշակման ոլորտի ծավալը 2018-ի հւնվար-փետրվարին տարեկան կտրվածքով աճել է 18,4%, մինչև 147 մլրդ դրամ, իսկ ամսական աճը կազմել է 12%, մինչև 77.98 մլրդ դրամ:
Ընդ որում, վերամշակման ոլորտում ոլորտում հաշվետու ժամանակահատվածում անկում է գրանցվել միայն խմիչքների արտադրությունում`3,1%: Զգալի աճ է արձանագրվել ոչ մետաղական հանքային նյութերի արտադրությունում - 3 անգամ, մեքենաների և սարքավորումների արտադրությունում - 2,1, տեքստիլի ոլորտում - 2.3 անգամ, հագուստի արտադրությունում - 2 անգամ, քիմիական արտադրությունում - 98.7%, ռետինե պլաստմասսայե արտադրությունում - 62,7%, պատրաստի մետաղական արտադրությունում - 59,5%: Վերամշակման արդյունաբերությունում ծավալներով առաջատարն են`սննդամթերքի ոլորտը (38.2 մլրդ դրամ), հիմնական մետաղներըs (31,4 մլրդ), ծխախոտը (25,1 մլրդ.), ըմպելիքները (17.2 մլրդ դրամ):
Ըստ վիճակագրական տվյալների, էլեկտրաներգիայի, գազի, գոլորշու և կոնդիցիոն օդի մատակարարումները ծավալները հունվար-փետրվար տարեկան նվազել են 9% (նախերդ տարվա աճը`9%), մինչև 50,1 մլրդ դրամ, իսկ ամսվա անկումը`11.8%, մինչև 22.4 մլրդ դրամ: Ընդ որում էլեկտրաէներգիայի արտադրությունը, փոխանցումը և բաշխումը տարեկան կտրվածքով աճել է 2,3%, իսկ գազի արտադրությունը, մատակարարումը կրճատվել է 26,3%:
Եկամուտները ջրամատակարարումից, մաքրումնից և թափոնների մշակումից և երկրորդային հումքի ստացումից հաշվետու ժամանակահատվածում աճել են 0,7%,մինչև 4 մլրդ դրամ: Ամսական կտրվածքով այս սեգմենտը նվազել է 9.2%, մինչև 1.9 մլրդ դրամ:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը փետրվարին կազմել է 481.37 դրամ ./$ 1, իսկ հունվար-փետրվարին`481.88 դրամ/$ 1: