Արմինֆո. 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28,8% և կազմել 4,830 հազ. տոննա, նախորդ տարվա 95,7% -ի աճի փոխարեն: Դրանից 4 038,4 հազար տոննան (ընդհանուր ծավալի 83,6% -ը) կազմել են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումները, տարեկան աճը` 38,1%: Այս մասին է ասվում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:
Վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 9.7%, մինչև 417.2 հազ. տոննա: Օդային փոխադրումներն, ընդհակառակը, կրճատվել են 20%, մինչև 2 հազար տոննա: Հիմնական գազատարով մատակարարվել է 372.4 հազ. տոննա բնական գազ, տարեկան անկումը` 16.2%: Բեռնափոխադրումների շրջանառությունը կրճատվել է 9.4%, մինչև 802.8 մլն տոննա/կմ:
Հաշվետու ժամանակահատվածում ուղևորափոխադրումների ծավալը կրճատվել է 2%, մինչև 29 509,8 հազար մարդ, նախորդ տարվա համեմատ 6,4% անկումով: Ընդ որում, ավտոճանապարհային տրանսպորտով փոխադրոյմները կրճատվել են 4,5%, մինչև 25 822,2 մարդ: Միևնույն ժամանակ, երկաթուղային տրանսպորտով փոխադրումներն աճել են 7.2%, մինչև 47.7 հազ. մարդ, օդային փոխադրումները` 9.3%, հասնելով 338.4 հազարի, իսկ էլեկտրական տրանսպորտով ուղևորափոխադրումները`21%, մինչև 3300.9 հազ. մարդ: Ուղևորահոսքը նվազել է 1.5%, կազմելով 373.7 մլն ուղևորի/կմ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |