Արմինֆո. Հայաստանում 2018 թ. հունվար-փետրվարին առևտրաշրջանառությունը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արագացրել է աճի տեմպերը 9.6% -ից մինչև 17.4%՝ կազմելով 359 մլրդ դրամ (745.1 մլն դոլար): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, միայն 2017 թ. փետրվարին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 29.1% -ով՝ մինչև 201.7 մլրդ դրամ (419 մլն դոլար):
Այս միտումը պայմանավորված է մեծածախ և մանրածախ առևտրի աճի արագացումով `մեքենաների առևտրի աճի պահպանման պայմաններում:
Մասնավորապես, հունվար-փետրվարին մեծածախ առևտրի ծավալը տարեկան կտրվածքով աճել է 34.1% -ով ` մինչև 164.5 մլրդ դրամ, մեկ տարի առաջվա 15.7% աճի փոխարեն: Հունվար-փետրվար ամիսներին ավտոմեքենաների առքուվաճառքի ծավալն աճել է 20.2% -ով` կազմելով 14.7 մլրդ դրամ, մեկ տարի առաջվա 45.6% զգալի աճի փոխարեն: Միայն փետրվարին ավտոմեքենաների առևտրի շրջանառությունն աճել է 38,3% -ով՝ կազմելով 8,5 մլրդ դրամ, իսկ մեծածախ առևտրի՝46%-ով, կազմելով 97,3 մլրդ դրամ:
Ըստ վիճակագրական տվյալների, մանրածախ առևտրի շրջանառությունը 2018 թ. հունվար-փետրվարին 2017 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ արագացրել է աճի տեմպը 3.7% -ից 5.1%՝ կազմելով 179,9 մլրդ դրամ: Մանրածախ առևտրի կառուցվածքում ամենամեծ շրջանառություն ապահովում են խանութները (այդ թվում `սուպերմարկետները)՝ 76.4% կամ 137,5 մլրդ դրամ (տարեկան աճը 8%), այլ առևտրի օբյեկտներ՝ 14% կամ 25,2 մլրդ դրամ (տարեկան աճը 2,7%), այնուհետև հաջորդում են սպառողական ապրանքների շուկաները `5.7% կամ 10.3 մլրդ (տարեկան անկում 14.5%), կրպակները` 2.3% կամ 4 մլրդ (տարեկան անկում 14%) և գյուղատնտեսական շուկաները `1.6%, կամ 2.8 մլրդ (տարեկան աճը` 9.6%):
Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության կառուցվածքում գերիշխում է մանրածախ առևտուրը` 50.1%, այնուհետև մեծածախ առևտուրը` 45.8%, իսկ մեքենաների առքուվաճառքը`4.1%:
2018 թ. փետրվարին դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 481.37 դրամ / $1, իսկ հունվար-փետրվարին՝ 481.88 դրամ/ $1՝ 2017 թ. փետրվարի 486.51 դրամ/$ 1-ի և հունվար-փետրվարի 486.26 դրամ/$1-ի փոխարեն: