Արմինֆո. Հայաստանի համախառն արտաքին պարտքը 2017-ին ավելացել է 5,8% կամ $ 576,85 մլն, մինչև $ 10.529 մլրդ (2016-ի 12% աճի համեմատ): Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, միայն 2017-ի IV եռամսյակում համախառն արտաքին պարտքն աճել է 6.3% կամ $ 628,42 մլն (2016-ի IV եռամսյակի աճը`7,7%): 2014-2017 թվականներին Հայաստանի համախառն արտաքին պարտքը աճել է 24.6% կամ 2.1 մլրդ դոլարով:
Հայաստանի համախառն արտաքին պարտքի կառուցվածքում պետական կառավարման մարմինների մասնաբաժինը կազմել է 48%, կամ $ 5.1 մլրդ, տարեկան աճը`12.8%-ից մինչև 14,8%, իսկ միայն IV եռամսյակում`10,4% (2016-ի 4-րդ եռամսսսյակում աճը`4, 8%): Ընդ որում, պետական կառավարման մարմիների մանաբաժնում գերիշխում են երկարաժամկետ վարկերը, որոնց բաժինը տարեկան կտրվածքով աճել է 77.3%-ից մինչև 99.9%: Երկրորդը տեղում են բանկերը`18.9% կամ $ 1,994 մլրդ, տարեկան անկումը`14.4%, իսկ միայն IV եռամսյակում`0,5%: Ընդ որում, բանկերի արտաքին պարտքում գերակշռել են երկարաժամկետ վարկերը, որոնց մասնաբաժինը տարեկան կտրվածքով ավելացել է` 45.9% -ից մինչև 66.4% ($ 1.3 մլրդ): Երրորդ տեղում է մասնավոր հատվածը, որոնց մասնաբաժինը համախառն արտաքին պարտքի կառուցվածքում նվազել է`15.5% -ից մինչև 13.7% ($ 1.4 մլրդ), տարեկան անկումը`6.7%, IV եռամսյակում աճելով 7%, ընդ որում, շարունակում են գերակշռել երկարաժամկետ վարկերը`84.8% կամ $ 1.2 մլրդ: Չորրորդ տեղում են միջ-ֆիրմային վարկերը, որոնց մասնաբաժինը համախառն արտաքին պարտքի կառուցվածքում աճել է`10.5% -ից 12,4% ($ 1.3 մլրդ), բացարձակ մեծության աճը`10,6% -ից մինչև 24,5%, միայն IV եռամսյակում`6%: ՀՀ ԿԲ մասնաբաժինը համախառն արտաքին պարտքի կառուցվածքում աճել է`6,3%-ից մինչև 7% ($ 734 մլն), բացարձակ արժեքի արագացման ամենամյա աճը`4,2% -ից մինչև 17,3%, իսկ միայն IV եռամսյակի անկումը կազմել է 1.2%, ընդ որում, ԿԲ մասնաբաժնում առյուծի բաժինը կազմում են երկարաժամկետ վարկերը`99.8% կամ $ 732,5 մլն:
Արդյունքում, համախառն արտաքին պարտքի աճը 2017 –ին կազմել է 5,8%, իսկ համախառն արտաքին ակտիվների անկումը`0.5% (մինչև $ 4.9 մլրդ), զուտ արտաքին պարտքն ավելացել է 11,9% (մինչև $ 5.6 մլրդ): Միայն 2017-ի IV եռամսյակում համախառն արտաքին ակտիվներն աճել են 2%, իսկ համախառն արտաքին պարտքի աճը կազմել է 6.3%, ավելացնելով զուտ արտաքին պարտքը 10,4%-ով:
Նշենք, որ 2016 թվականին Հայաստանի համախառն արտաքին պարտքն աճել էր 12%, համախառն արտաքին ակտիվները`22,5%, ինչի արդյունքում`զուտ արտաքին պարտքի ծավալն աճել էր 2,4%: