Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ինքնուրույն որոշել իրենց քարտերի PIN-ծածկագրերը: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի ծածկագրերը հաճախորդներին տրամադրվում են SMS-հաղորդագրությունների միջոցով՝ թղթային կրիչների փոխարեն:
Աղբյուրի համաձայն, նոր քարտ ստանալիս քարտապաններին SMS-հաղորդագրությամբ ուղարկվում են ժամանակավոր PIN-ծածկագրեր, որոնք հաճախորդները պետք է ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների միջոցով ինքնուրույն փոխարինեն և իրենց հայեցողությամբ որոշեն PIN-ծածկագիրը: Նոր ծառայության շնորհիվ Բանկի հաճախորդները կարող են ստեղծել թվերի կոմբինացիա, որն իրենք հեշտությամբ կհիշեն, հետագայում ցանկացած ժամանակ այն փոխելու հնարավորությամբ, իսկ մի քանի քարտերի առկայության դեպքում կարող են բոլոր քարտերի համար դնել նույն միասնական PIN-ծածկագիրը: Ելնելով անվտանգության պահանջներից, հաճախորդի կողմից ստեղծած ծածկագիրը չի պահպանվում Բանկի Պրոցեսինգային կենտրոնում և հասանելի է բացառապես հաճախորդին:
Ժամանակավոր PIN-ծածկագրով SMS-հաղորդագրությունն ստանալուց հետո հաճախորդը քարտի ակտիվացման և մշտական PIN-ծածկագիր որոշելու համար կատարում է հետևյալ գործողությունները. քարտը մուտքագրում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած բանկոմատում, մուտքագրում SMS-հաղորդագրությամբ ստացված ժամանակավոր PIN-ծածկագիրը, բացված պատուհանում մուտքագրում է նոր քառանիշ PIN-ծածկագիրը, որից հետո կրկին մուտքագրում է նոր PIN-ծածկագիրը և ավարտում գործարքը: PIN-ծածկագրի ինքնուրույն փոխարինման ծառայությունը գործում է ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտերի համար, բացառությամբ Instant Issue, Visa Infinite, թոշակային և վարկային քարտերի:
Ավելի մանրամասն տեղեկատվություն քարտն ակտիվացնելիս PIN-ծածկագրի փոխարինման մասին կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում և Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`«Հայաստանի բանկերի քարտային բիզնեսում» 16-րդ վերլուծական թողարկման, ՎՏԲ-Հայաստան Բանկը շուկայի առաջատարն է ակտիվ քարտերի թվով, ինչպես ընդհանուր, այնպես էլ MasterCard և Visa քարտերով, ինչպես նաև պլաստիկ գործարքի ծավալով: Օրինակ, 2017-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկն ուներ մոտ 334 հազար քարտ, որից ավելի քան 181 հազարը`MasterCard և մոտ 153 հազարը`Visa քարտեր: 2017 թվականի առաջին 9 ամիսներին բանկի պլաստիկ գործարքների ծավալը կազմել է 181.2 մլրդ դրամ, որի 93%-ը կամ 167.2 մլրդ.դրամը կազմել են բանկոմատային գործարքները, տարեկան աճը`13.5%, իսկ բանկոմատներով գործարքների աճը`14%: Մինչև 2013 թ., ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկում և սպասարկում էր միջազգային VISA քարտեր, բայց 2013-ի սեպտեմբերից դառնալով MasterCard Worldwide միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, սկսեց թողարկել և սպասարկել Cirrus / Maestro և MasterCard քարտերը, միաժամանակ սպասարկելով նաև տեղական ArCa քարտերը: ՎՏԲ-Հայաստան Բանկը ունի իր սեփական պրոցեսինգը:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-