Արմինֆո. Այսուհետ Հայաստանում հնարավոր կլինի սովորական բջջային հեռախոսով նույնականացնել և էլեկտրոնային ստորագրություն տեղադրել ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից մատուցվող առցանց ծառայությունների դիմաց:
Պիլոտային նախագիծը մշակել է Հայաստանում բջջային մարկետինգի և էլեկտրոնային առևտրի ոլորտի ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը`«Nikita Mobile» ընկերությունը: Այս մասին հայտարարվել է ապրիլի 6-ին կայացած միջոցառման ընթացքում, որտեղ ընկերությունը ներկայացրել է հավելվածը և համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանում էլեկտրոնային կառավարման նախագծի համակարգող EKENG ընկերության, ինչպես նաև Վեոն Արմենիա և Յուքոմ հեռահաղորդակցության ընկերությունների հետ:
Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին Nikita Mobile ընկերության հիմնադիր Արա Յաղջյանը նշել է, որ ծրագրի մեկնարկը հիմնված է կառավարության որոշման վրա, որն առցանց ծառայութւյուններ մատուցող բոլոր պետական և մասնավոր ձեռնարկություններին պարտավորում է ապրիլի 1-ից քաղաքացիներին սպասարկել ID քարտերի կամ բջջային ID միջոցով: «Հունվարից մենք մեծ աշխատանք ենք կատարել, օգտագործելով եվրոպացի հայտնի մասնագետների լուծումները, որտեղ հիմնական բաղադրիչն է անվտանգության ապահովումն է, ինչի հիման վրա մեր հայ մշակողները վերամշակել և ներկայացրել են այս մոդելը», - ասել է նա: Միևնույն ժամանակ, նախագծի գործարկման ժամանակ ընկերությունն օգտվել է սեփական միջոցներից, առանց պետական օժանդակության:
Նրա խոսքերով, թեստային ժամկետը կտևի մեկ ամսից մի փոքր ավելի, որից հետո որոշվելու է սպասարկման վճարը: Մենք ակնկալում ենք, որ 2-3 տարվա ընթացքում Հայաստանում բջջային ID ծառայությունից օգտվողների թիվը կկազմի 50 հազար», - ընդգծել է նա:
Ներկայումս նախագծում ներգրավված են 3 պետական և 2 մասնավոր կազմակերպություններ: Այս կապակցությամբ Ա.Յաղջյանը նշել է, որ ընկերությունը բաց է համագործակցության համար և պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:
Նշենք, որ բջջային ID տեխնոլոգիան թույլ է տալիս կատարել անձի էլեկտրոնային նույնականացում` էլեկտրոնային ծառայություններ ստանալու համար: Տեխնոլոգիայի էությունը նախատեսվում է, որ քաղաքացու էլեկտրոնային թվային ստորագրությունը (անձնական բանալին) գրանցվում է նոր սերնդի SIM քարտի - USIM քարտի վրա: Այդ քարտը կապված կլինի Սերթիֆիկացման կենտրոնի հետ, որը հայաստանում ներկայացնում է էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը`EKENG ընկերությունը: Բջջային ID գործում է երկու փին-ծածկագրով, որից առաջինը նախատեսված է նույնականացման, իսկ երկրորդը`էլեկտրոնային ստորագրության համար: Հավելվբածն իրենց բջջային հեռախոսների վրա կարող են ակտիվացնել կարող են ինչպես ընկերության մասնագետները, այնպես էլ բաժանորդը - www.mobileid.am կայքում: Հատկանշական է, որ հավելվածն աշխատում է ցանկացած, նույնիսկ Android- ի և iOS համակարգերում չաշխատող հեռախոսի վրա:
Հիշեցնենք, որ «Նիկիտա Մոբայլ» ընկերությունն արագ զարգացող նորարարական ընկերություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին, Հայաստանում, և որը տրամադրում է բջջային մարկետինգի և էլեկտրոնային առևտրի ոլորտների ծառայություններ. «Նիկիտա Մոբայլ» ընկերությանն է պատկանում Հայաստանում զանգերի ամենամեծ կենտրոնը, որը գործում է 24/7 ռեժիմով:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ