Արմինֆո. Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանն այսօր Լոնդոնում հանիպել է Հայաստանում և Վրաստանում Մեծ Բրիտանիայի վարչապետի առևտրի և ներդրումների հարցերով հատուկ հանձնակատար Մարկ Փրիթչարդի հետ:
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, քննարկվել են բրիտանացի գործարարների ու ներդրողների՝ հունիսին Հայաստան նախատեսվող այցի հետ կապված կազմակերպչական հարցեր, բրիտանացի ներդրողներին հետաքրքրող ներդրումային ծրագրեր:
Աշոտ Մանուկյանը, մասնավորապես, ներկայացրել է էներգետիկայի ոլորտում մասնագիտական վերապատրաստման ուսումնական կենտրոնի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները, կենտրոնի ստեղծմանը բրիտանական կողմի մասնակցության հնարավոր ուղղությունները:
Քննարկվել են նաև արևային և կուտակիչ կայանների կառուցման ներդրումային ծրագրերը, դրանցում բրիտանացի գործարարներին ներգրավելու սկզբունքները:
Նախարարի պաշտոնակատարը մանրամասն անդրադարձել է 14ՄՎտ դրվածքային հզորությամբ Հայաստանում առաջին կուտակիչ կայանի կառուցման պիլոտային ծրագրի իրականացման ընթացքին, էլեկտրաէներգիայի ներքին սպառման կառուցվածքում վերականգնվող էներգիայի տեսակարար կշռի շարունակական ավելացման խնդիրներին:
Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության զարգացման բնագավառում համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Մարկ Փրիթչարդը կառուցողական է գնահատել հայկական կողմի հետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ բրիտանացի գործարարների՝ հունիսին կայանալիք այցը Հայաստան կլինի արդյունավետ և փոխշահավետ: Ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ այցի նախապատրաստական աշխատանքների համակարգման նպատակով իրականացվող քայլերի ժամանակացույցի և այցի հետ կապված քննարկումների հետագա ընթացքի վերաբերյալ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |