Արմինֆո.Երևանը մայիսյան տոներին ճանապարհորդությունների համար ռուսաստանցիների շրջանում առավել ժողովրդականություն վայելող ԱՊՀ ուղղությունների առաջատար հնգյակում է: Այդ են վկայում բնակարանների ամրագրման Tvil.ru ծառայության վերլուծության արդյունքները:
Ռուսաստանում ոչ աշխատանքային են ապրիլի 29-ից մինչև մայիսի 2-ը` ներառյա, ինչպես նաև մայիսի 5, 6 և 9-ը: Մինսկը, Աստանան, Բաքուն, Երևանն ու Բրեստը ԱՊՀ քաղաքների առաջատար 5-յակում, ուր նախընտրում են մեկնել ռուսաստանցիները մայիսյան տոներին:
Tvil.ru տվյալներով, մայիսի սկզբին Երևանում զբոսաշրջիկները բնակարան են ամրագրում միջին հաշվով 4 գիշերվա համար և կծախսեն օրական 2,8 հազար ռուբլի:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |