Արմինֆո. Ռուբլու փլուզման ֆոնի վրա Հայաստանի արժույթի շուկան հայտնվեց «տուրբուլենտության գոտում», կապված Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների զգալի հարաբերակցության հետ:
Ըստ ԱրմԻնֆո-ի կողմից հարցված շուկայի մասնակիցների, Ռուսաստանի դեմ ԱՄՆ հերթական պատժամիջոցների սահմանումից հետո Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում կուտակվել են մեծ քանակով ռուսական ռուբլիներ, որոնք իրացվելի չեն փոխարժեքի անկման պատճառով, իսկ միևնույն ժամանակ զգացվում դոլարի դեֆիցիտը: Արդյունքում, ԱՄՆ արժույթի սպեկուլյատիվ պահանջարկն զգալիորեն աճել է: Արդյունքում, փորձագետները գտնում են, որ ռուբլու նկատմամբ դրամն սկսեվց ամրապնդվել, իսկ դոլարի և եվրոյի նկատմամբ զգալիորեն թուլացավ:
Բայց փորձագետները գտնում դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը գտնվում է այնպիսի սահմաններում, ինչը որևէ անհանգստություն չի առաջացնում, քանի որ ազգային արժույթի կտրուկ անկում չկա: Այս սպեկուլյատիվ տրենդը, ինչպես ենթադրվում են փորձագետները, առավելագույնը կտևի մեկ շաբաթ, որից հետո իրավիճակը կկայունանա, իսկ հետ չի բացառվում փոխարժեքի «վերադարձը» նախկին դիրքերին:
Ռուբլու հետ կապված իրավիճակն Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ամրապնդման արդյունքն է, ինչը Հայաստանի արժութային շուկայում ընկալվում է համարժեքորեն, քանի որ երկիրը Ռուսաստանի հետ սերտորեն կապված է տրանսֆերտային բաղադրիչով:
Նշենք, որ Հայաստանի արժութային մանրածախ շուկայում ապրիլի 9-11-ը ներառյալ դրամը դոլարի նկատմամբ թուլացել է`481.3-ից մինչև 483.5 դրամ / $ 1, եվրոյի նկատմամբ` 591-ից մինչև 598 դրամ / եվրո, իսկ ռուբլու նկատմամբ ամրապնդվել է`8.3-ից մինչև 7.6 դրամ/ռուբլի մակարդակ: Փորձագետները հակված են մտածել, որ մինչև շաբաթվա վերջը փոխարժեքի միջբանկային շուկայում զգալիորեն կաճի գործարքների ծավալը: Բայց չի բացառվում, փոխարժեքի կտրուկ ֆլուկտուացիայի դեպքում հնարավոր է Կենտրոնական բանկի անմիջական միջամտությունը, սպեկուլյացիաները «զսպելու» համար: