Արմինֆո. «Ակնհայտ է, որ վերջին շրջանում նկատվում է տնտեսական ակտիվություն, հույս ունենք, որ ապագայում էլ այն կպահպանվի», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը:
Նրա խոսքով, որ ՀՀ կառավարությունն ապրիլի 12-ին փակ դռների ետևում կայացած առաջին փակ նիստում հաստատել է 3 ներդրումային ծրագրեր, որոնք նախատեսում են 21.5 մլրդ դրամի ներդրումներ և 475 նոր աշխատատեղերի ստեղծում:
Ներդրումային նախագծեր կիրականացվեն է կոնյակի, գինիների և թեթև արդյունաբերության ոլորտներում: Մասնավորապես, «Անիտեքս» ՍՊԸ-ին տրամադրվել է ներմուծվող ապրանքի դիմաց ԱԱՀ-ի վճարումը 3 տարով հետաձգելու հնարավորություն: Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է տեքստիլ արտադրություն կազմակերպել Արտաշատ քաղաքում: Հումքի ձեռքբերմանն ընկերությունը կուղղի շուրջ 8.6 մլրդ դրամ: Արդյունքում, կստեղծի 200 աշխատատեղ, ամսական 189 հազար դրամ միջին աշխատավարձով 2018-2020 թվականներին:
«Էյ Բի Սի Տեքստիլ» ՍՊԸ նույնպես ստացել է նմանատիպ արտոնություն: Ընկերություն ներդրումային ծրագրի շրջանակներում մտադիր է Արտաշատ քաղաքի հիմնալ տեքստիլ արտադրություն: Անհրաժեշտ հումքի արժեքը կկազմի ավելի քան 8,2 մլրդ դրամ, ինչի արդյունքում կստեղծի 175 աշխատատեղ, իսկ միջին աշխատավարձը կկազի 189 հազար դրամ 2018-2020 թվականներին:
ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել նաև «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ին, ազատելով ներմուծման մաքսային տուրքերից: Ըստ Սուրեն Կարայանի, կառավարությունը գնացել է ներդրումային ծրագրի հաստատման ընթացակարգերը պարզեցնելու ուղղությամբ: Արդյունքում, նշել է Կարայանը, տարվա ընթացքում երեք անգամ ավելացրել է հարկային արտոնություններ ստանալու նպատակով մասնավոր հատվածի դիմումների քանակը: Ինչպես նշել է Կարայանը, ներդրումները կլինեն ոչ միայն արտաքին աղբյուրներից, այլ նաև ներքին շուկայից:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ Ազգային ժողովում Սուրեն Կարայանը հայտարարել էր, որ 2017 թվականին Հայաստանում կատարված 495 մլն դոլարի ներդրումների արդյունքում ստեղծվել է 5700 աշխատատեղ: «Այս պարագայում խոսքը գնում է այն ներդրումային ծրագրերի մասին, որոնք պետությունից ստացել են լրացուցիչ նախապատվություններ: Ուզում եմ նաև նշել, որ այդ ներդրումային ծրագրերը 2017 -ին պետք է ապահովեին 7500 աշխատատեղերի ստեղծում, բայց ստեղծվել է ընդամենը 5700 աշխատատեղ», -ասել է Կարայանը: Նա նաև նշել է, որ ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանի տնտեսությունում 2017 թվականին կազմել է 835 մլն.դոլար: