Արմինֆո. Ամերիաբանկն արդեն տասներորդ անգամ Կոմերցբանկի կողմից արժանանում է միջազգային փոխանցումների իրականացման գերազանց որակի համար շնորհվող «STP Award» մրցանակին:
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, կոմերցբանկը Ամերիաբանկին շնորհեց «STP Award 2017 Excellent Quality» մրցանակը 2017թ. ընթացքում ինչպես հաճախորդների կողմից իրականացված, այնպես էլ միջբանկային փոխանցումների գերազանց որակի ապահովման համար: Կոմերցբանկի կողմից ամեն տարի այս մրցանակը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն բանկերին` միջազգային գործարքների որակական գերազանց չափանիշների ապահովման համար, այսինքն` փոխանցումները կատարվում են ավտոմատ կերպով` STP (Straight Through Processing) եղանակով, որն ապահովում է կատարման առավելագույն արագություն:
Ամերիաբանկը 2008 թվականից ի վեր արժանանում է Commerzbank-ից «STP-Award» մրցանակին և արդեն 10-րդ անգամ ստանում «Որակի գերազանցություն» բանկային մրցանակը: Նշենք, որ Ամերիաբանկը բազմաթիվ անգամ արժանացել է տարբեր մրցանակների, դրանք են`Euromoney (2017, 2016, 2014թ, 2012թ, 2011թ), Global Finance (2016, 2015г, 2013թ, 2012թ), The Banker/FT (2016թ, 2015թ, 2013թ, 2010թ), Сity Bank-а ("STP Award 2015" և "STP Award 2016"):
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկը հայաստանյան շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: Ամերիաբանկն ունի 12 մասնաճյուղ, որից 8 գտնվում է մայրաքաղաքում, իսկ 4-ը`Հայաստանի մարզերում: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերեն են` Ameria Group CY ՍՊԸ – 65,8%, ՎԶԵԲ - 20,7%, ESPS Holding Limited - 13,5%:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |