Արմինֆո. Մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական աշխատանքների ծրագիրը, որի արդյունքում այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 24:00-ին կկանգնեցվի գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԱԷԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրի իրականացման շրջանակներում կշարունակվեն ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները և կմեկնարկեն մեքենայական սրահի սարքավորումների արդիականացման աշխատանքները: Հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը և թիվ 3 տուրբոագրեգատը:
Պլանավորված է, որ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի ս.թ. օգոստոսի 1-ին՝ 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը կգործարկվի ս.թ. դեկտեմբերի 1-ին:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |