Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հերթական անգամ արժանացել է եվրոպական առաջատար բանկերից մեկի` գերմանական Commerzbank AG-ի « Որակի գերազանցություն» (Excellent STP Quality Award) մրցանակին:
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, վեցերորդ անգամ անընդմեջ, այս մրցանակը բանկին շնորհվում է SWIFT փոխանցումների բարձր`100%-անոց որակ ապահովելու համար: 2017թ.-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ դրամական փոխանցումների բարձր որակն ապահովել է փոխանցումների արագ մշակման ավտոմատ համակարգի կատարելագործման և առավելագույն կարճ ժամկետում փոխանցումները շահառուներին հասանելի դարձնելու շնորհիվ:
Այս առիթով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրենի առաջին տեղակալ Դավիթ Հարությունյանը նշել է, որ շատ պարտավորեցնող է նման հեղինակավոր կառույցի կողմից բարձր գնահատականի արժանանալը:
«2017 թ.-ին մատուցվող ծառայությունների որակի պահպանմանը զուգահեռ, ապահովել ենք նաև փոխանացումների ծավալի 80% աճ: Վստահեցնում ենք մեր հաճախորդներին, որ այսուհետ ևս բանկը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սպասարկման որակը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը գործում է 2005 թվականի նոյեմբերից: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մաժորիտար բաժնետերերն են`«Ֆլեշ» ընկերությունը` 72,73%, Բարսեղ Բեգլարյանը` 18,33% և Rural Impulse Fund II (բելգիական Incofin Investment Management - Incofin IM անդամ է)`8,58%:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |