Արմինֆո. Հայաստանի արտաքին առևտրի բացասական սալդոն 2018 թվականի առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 43.5%: Այսպես, արտահանման աճի տարեկան տեմպերը 2017-ի I եռամսյակում արագացել են մինչև 34,4%, իսկ ներմուծումն աճել է 39%: Այդ ֆոնին տնտեսական ակտիվությունը երկրում 2018-ի I եռամսյակում աճել է 10,6%, իսկ մարտին`16%, 2017-ի մարտի համեմատ` 10,9%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 826.4 մլրդ դրամ ($ 1716,7 մլն դոլար), մասնավորապես արտահանումը I եռամսյակում կազմել է 287.5 մլրդ դրամ ($ 597,3 մլն), ներմուծումը`538.9 մլրդ դրամ (1119.4 մլն դոլար), արդյունքում, արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 251.4 մլրդ դրամ (522.1 մլն դոլար):
Միայն 2018 թ. մարտին արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 4%,այդ թվում, ներմուծման աճը կազմել է 6.1%, իսկ արտահանման դինամիկան մնացել է անփոփոխ: Տարեկան կտրվածքով արտաքին շրջանառության 28% աճը պայմանավորված էր ներմուծման 30,3% և արտահանման`23.7% աճով: Միայն 2018 թ. մարտին Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռն աճել է 13.4%, կազմելով 94.8 մլրդ դրամ (197.2 մլն դոլար):
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2018 թվականի մարտին կազմել է 480.41 դրամ / $ 1, իսկ հունվար-մարտին`481.39 դրամ / $ 1:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |