Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ֆրանսահայ գործարար Րաֆֆի Երամյանին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հայ գործարարը Վահան Մարտիրոսյանին ներկայացրել է Հայաստան այցելելու իր հիմնական նպատակը։ Նա նշել է, որ իր նկատառումներով՝ Հայաստանի տնտեսության առաջընթացի համար կարևոր նշանակություն կարող է ունենալ զբոսաշրջության զարգացումը, ինչի ուղղությամբ ինքը և իր ընտանիքը արդեն զգալի աշխատանքներ են կատարել տարբեր երկրներում։ Սակայն այդ նպատակի համար կարևոր է համարում նաև որակյալ ճանապարհների կառուցումը և ցանկություն ունի իր ներդրումն ունենալ այդ գործընթացում։
Վահան Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով հայ գործարարին, ընդգծել է, որ վերջին տարիներին ճանապարհների հիմնանորոգման ուղղությամբ մեծ աշխատանքներ են կատարվում։ Ճանապարհաշինական մեծ ծրագրեր կան, որոնք աստիճանաբար իրականացվում են, ինչպես նաև կատարվում է գույքագրում, և վերանորոգման առաջնահերթությունը տրվում է առավել քայքայված ճանապարհահատվածներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհների վերականգնման աշխատանքներում ֆրանսահայ գործարարի կողմից առաջարկվող ներդրումներն առավել արդյունավետ օգտագործելու մի շարք տարբերակներ։
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |