Արմինֆո. Beeline-ը հայտարարում է մինչև մայիսի 31-ը ներառյալ բջջային բաժանորդների համար ինտերնետի ծավալների կրկնապատկման մասին:
Մայիսի 3-ից «Մեգաե օրական բջջային ինտերնետ ծառայության, Giga ամսական ինտերնետ ծառայության և Smart, Neo, Neo Max, Quatro սակագնային պլանների բաժանորդները, կստանան ինտերնետի կրկնապատիկ ծավալ:
«Beeline-ի առաքելությունը Հայաստանում հաճախորդների և ամբողջ երկրի համար հուսալի և որակյալ կապի ապահովումն է: Բջջային ինտերնետը ժամանակակից հաղորդակցության անբաժանելի մասն է, և վերջին շաբաթների ընթացքում դրա օգտագործումը մեր հաճախորդների կողմից զգալիորեն մեծացել է: Շատ բաժանորդներ նույնիսկ հասցրել են սպառել իրենց ինտերնետ փաթեթները: Beeline-ը սիրում է իր բաժանորդներին և ուրախ է տեղեկացնել, որ այս ամսվա ընթացքում նրանց տրամադրվող շարժական ինտերնետի ծավալները կրկնապատկվելու են», - ասել է Հայաստանում Beeline- ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Առաջարկը հասանելի է ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների համար։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |