Արմինֆո. Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Պրոֆպանել» ՍՊԸ-ն կօգտվի ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից:
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ընկերության նպատակն է արդիականացնել արդեն իսկ գործող արևային վահանակների արտադրության գործարանը։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է կատարել 697,8 մլն ՀՀ դրամի ներդրում՝ հումք և նյութ, սարքավորումներ ձեռք բերելու համար։ Արդյունքում կստեղծվի մոտ 11 աշխատատեղ` 175 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Ձեռնարկությունն ստեղծվել է 2017 թվականի հունիսի 29-ին: Ընկերությունը գործում է SolarOn ապրանքանիշի ներքո: Գործարանի արտադրական հզորությունը տարեկան կազմում է 10 ՄՎտ, աշխատողների ընդհանուր թիվը`50 մարդ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |