Արմինֆո. 2018թ. ապրիլին հարկային մարմնի կողմից պետական բյուջե է ապահովվել 108.3 մլրդ դրամ հարկային եկամուտ: 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային մասով պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմում է 23.2 մլրդ դրամ կամ 27.2%: Նախորդ տարվա ապրիլի համեմատ առևտրային հարկ վճարողների կողմից վճարված հարկերը՝ առանց դրոշմանիշային վճարների, աճել են 34.9%-ով, որից խոշոր և միջին հարկ վճարողներինը` 37.9%-ով, փոքր հարկ վճարողներինը` 23.6%-ով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում հաշվարկվել է 4,2 մլրդ դրամ շրջանառության հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0,7 մլրդ դրամով կամ 19,3%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալային հասույթը կազմել է 58,1 մլրդ դրամ՝ 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 11,6 մլրդ դրամով կամ 24,8%-ով։ 2018թ. հունվար-մարտ ամիսներին 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 229.2 մլրդ դրամ կամ 16,3% իրացման շրջանառության աճի պայմաններում ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունն աճել է 112.3 մլրդ դրամով կամ 16,5%-ով, միաժամանակ ԱԱՀ հաշվարկային մեծությունն աճել է 11.4 մլրդ դրամով կամ 25.8%-ով: Դրան զուգահեռ աճել է նաև ՀՀ տարածք ներմուծված ապրանքների և ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների ծավալը, համապատասխանաբար՝ 132.8 մլրդ դրամ (34.1%) և 85.3 մլրդ դրամ (17.9%):
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |