Արմինֆո. Դեպի Հայաստան նավթամթերքի ներկրման ծավալը 2017-ին աճել է 8,8%, մինչև 346.1 հազար տոննա, իսկ ընդհանուր արժեքն ավելացել է 22.8%, մինչև $ 243.7 մլն: Այս մասին են վկայում ՀՀ Մաքսային ծառայության տվյալները:
Աղբյուրի համաձայն, հաշվետու տարում նավթի արտահանումն աճել է`243.3 կգ-ից մինչև 310.1 հազար տոննա, կամ $ 243,7 մլն-ով:
Հիմնականում նավթամթերք Հայաստան է ներմուծվում Ռուսաստանից, (68%), ինչպես նաև Հունաստանից, Բուլղարիայից, Թուրքմենստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից, Իտալիայից, Ռումինիայից, Կիպրոսից, և Բելգիայից: Նավթամթերքների արտահանումը Հայաստանից հիմնականում գնում է դեպի Իրան (97,1%), ինչպես նաև Բուլղարիա`2.1% և Ռուսաստան`0.8%:
Հայաստանից նավթամթերքների արտահանումը չի կարող հետաքրքրություն չառաջացնել, քանի որ երկիրը չունի իր սեփական հումքի բազան, բայց Ռուսաստանի հետ գոյություն ունի նավթամթերքի անմաքս մատակարարումների մասին համաձայնագիր:
2017-ին նոր ինդիկատիվ հաշվեկշռի շրջանակներում հանրապետությունն ստացել է 148 հազար տոննա բենզին, որից 123 հազ. տոննան`ռուսական արտադրության: Բացի այդ, 153 հազար տոննա դիզելային վառելիք (123 հազ. տոննա - ռուսական արտադրության), 44,6 տոննա ավիակերոսին (12,6 հազ. տոննան արտադրվել է Ռուսաստանում), ինչպես նաև 2 տոննա պարաֆին (ամբողջությամբ ռուսական արտադրության): Հարկ է նշել, որ ինդիկատիվ հաշվեկշիռը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում է հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրի շրջանակներում, որը չի նախատեսում ապրանքների արտահանում:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |