Արմինֆո. 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին հարկային մարմնի կողմից պետական բյուջե է ապահովվել 329.4 մլրդ դրամ հարկային եկամուտ: 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային մասով պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմում է 47,4 մլրդ դրամ կամ 16.8%:
Ինչպես տեղեկացրել է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ առևտրային հարկ վճարողների կողմից վճարված հարկերը՝ առանց դրոշմանիշային վճարների, աճել են 21%-ով, որից խոշոր և միջին հարկ վճարողներինը` 21.1%-ով, փոքր հարկ վճարողներինը` 20.6%-ով:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |