Արմինֆո. Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 4 հարկ վճարողի:
2018 թվականի տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում Է ներկայացրել 53 հարկ վճարող: Նշված ժամանակահատվածում բավարարվել է 29 հարկ վճարողի դիմում (այդ թվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում), մերժվել է 8 հարկ վճարողի դիմում, 19 հարկ վճարողի դիմում ուսումնասիրության ընթացքում է:
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի (www.taxservice.am) «Հարկային տեղեկատվու¬թյունե բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկերե ենթաբաժնում:
Օրինապահ հարկ վճարողների ցանկում ընդգրկվել են՝ «ՄԵԴՊՐՈե ՍՊԸ,
«ՖՈՐՍԱԺե ՍՊԸ, «ՌՈՒԴԱՐՏե ՍՊԸ, «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳե ՓԲԸ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |