Արմինֆո. «Ռոսսելխոզնադզորը» հնարավոր է համարում ժամանակավոր սահմանափակումների կիրառումը Հայաստանից լոլիկի և վարունգի ներկրման նկատմամբ` այն բանից հետո, երբ այդ բանջարեղենի խմբաքանակներում հայտնաբերվել էին վնասատու միջատներ, հաղորդել է «ՌԻԱ նովոստին՚` վկայակոչելով ռուսաստանյան գերատեսչությունը:
Ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մայիսին վարչության պաշտոնատար անձինք ուժեղացրել են «Վերին Լարս» անցակետի միջոցով փոխադրվող Հայաստանի արտադրանքի կարանտինային ֆիտոսանիտարական հսկողությունը: «Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրված ֆիտոսանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ Հայաստանից Ռուսաստան կարանտինի մեջ գտնվող ապրանքների մատակարարումների կարանտինային ֆիտոսանիտարական հսկողության արդյունքների հիման վրա, 2018 թվականի մայիսի 3-9-ը ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է յոթ դեպք՝ Ռուսաստանի համար երկու տեսակի կարանտինային օբյեկտների՝ լոլիկի խմբաքանակում լոլիկի ցեց եւ վարունգի խմբաքանակում արևմտյան (կալիֆորնիական) ծաղկի տրիփս՚, - հաղորդում է գերատեսչությունը:
Արտադրանքը վերադարձվել է արտահանողին: Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը ծանուցագրեր են ուղարկվել ԵԱՏՄ միասնական ֆիտոսանիտարական պահանջների խախտման վերաբերյալ` պահանջելով անցկացնել պաշտոնական հետաքննություն և միջոցներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու համար:
«Կարանտինի ենթակա արտադրանքի շարունակական ստացման դեպքում, «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի ժամանակավոր սահմանափակումներ կիրառել Հայաստանից Ռուսաստան կարանտինում գտնվող ապրանքների համար՚, - եզրափակել է ռուսաստանյան ծառայությունը:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |