Արմինֆո. «Երևանի Գինու օրեր 2018՚ փառատոնի շրջանակներում «Կոնվերս Բանկը՚ հայտարարում է հերթական CashBack ակցիան: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, դրա շրջանակում բանկն իր քարտապան հաճախորդներին առաջարկում է գնումներ կատարել Սարյան փողոցում տեղակայված Կարաս գինու վաճառակետում և ստանալ գնումի/գնումների գումարի 25 տոկոսի չափով հետվերադարձ:
«Կոնվերս Բանկը՝ հաճախորդների խրախուսման նպատակով պարբերաբար հայտարարում է Cashback ակցիաներ, իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով շահավետ գնումներ իրականացնել առևտրի և ծառայությունների ոլորտում Բանկի գործընկերների ցանցում: Cashback ակցիաների շրջանակներում մենք ոչ միայն հաճախորդներին ենք վերադարձնում գնումների գումարի մինչև 25 տոկոսը, այլև քարտապաններին հնարավորություն տալիս կուտակել Կոնվերս Միավորներ և դրանք նվերներով փոխանակել Բանկի գործընկերային ցանցում՚, - ասել է «Կոնվերս Բանկի՚ մանրածախ դեպարտամենտի տնօրեն Գրիգոր Բաղդասարյանը: Նրա խոսքով, 2014- 2018թթ Կոնվերս Բանկը՝ CashBack ակցիաների շրջանակներում բանկի հաճախորդներին է վերադարձրել ավելի քան 260 մլն դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» №16 վերլուծական տեղեկագրի, «Կոնվերս Բանկն՚ իր ակտիվ քարտերի, ինչպես նաև Visa և MasterCard քարտերի ընդհանուր թվով գտնվում է առաջատար հնգյակում: 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի ակտիվ քարտերի ընդհանուր քանակն ավելացրել է 35.1%, մինչև 183.8 հազար: Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թվում Visa քարտերը կազմել են 28.2%, իսկ MasterCard քարտերը`12,5%: Բանկի պլաստիկ գործարքների ծավալը տարվա 9 ամիսներին ավելացել է 62%, մինչև 239.1 մլրդ դրամ, այդ ցուցանիշներով զբաղեցնելով առաջին տեղը: 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկն ուներ 104 բանկոմատ և 753 սեփական POS-տերմինալ: «Կոնվերս Բանկը՚ տեղական ArCa քարտերից զատ թողարկում և սպասարկում է նաև Visa и MasterCard:
Նշենք, որ «Կոնվերս Բանկ՚ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Բանկի մասնաճյուղերի ցանցը ներառում է 34 ստորաբաժանում, որոնցից 13-ը գտնվում է Երևանում, 20-ը` Հայաստանի մարզերում, 1-ը` Արցախում: