Արմինֆո. «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ձեռնարկության աշխատանքային կոլեկտիվը գործադուլ չի հայտարարել և չի դադարեցրել գործունեությունը: Այդ մասին ասվում է ՓԲԸ՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
Հայտարարությունում ընդգծվում է, որ 2018թ-ի մայիսի 10-ին ընկերության տարբեր ստորաբաժանումների մի խումբ աշխատակիցներ առաջ են քաշել աշխատավարձի վերանայման, ինչպես նաև աշխատանքային կարգով պարզաբանում պահանջող այլ հարցեր:
Մայիսի 11-ի առավոտյան ընկերության գլխավոր տնօրեն պարոն Մհեր Պոլոսկովը, ձեռնարկության արհեստակցական կազմակերպության ու ակտիվի ներգրավմամբ, նախաձեռնել է լայն ու համակողմանի քննարկումներ աշխատանքային կոլեկտիվի հետ, որի ընթացքում բարձրացված հարցերի մի մասը լուծում է ստացել, մյուսների դեպքում էլ նախանշվել են մեխանիզմներն ու ժամկետները: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բազմահազարանոց կոլեկտիվը, գիտակցելով իր դերն ու պատասխանատվությունը Հայաստանի տնտեսության համար, շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ անշեղորեն կատարելով իր ստանձնած բոլոր տեսակի պարտավորությունները»,- ասված է հայտարարույան մեջ:
Նշենք, որ ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալություն տեղեկություն էր ստացվել այն մասին, որ երկրորդ օրն է շարունակվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլը, որոնք պահանջում են աշխատավարձերի բարձրացում:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |