Արմինֆո. Չնայած անձրևոտ եղանակին, այսօր Երևանում, Մ. Սարյան փողոցում, Թումանյան և Պուշկին փողոցների միջակայքում մեկնարկեց Երևանի «Գինու օրեր» փառատոնը, որը նվիրված է Երևանի 2800-ամյակին: Գինու փառատոնի կազմակերպիչն է «ԷՎԵՆՏՏՈՒՐԱ» ընկերությունը:
Միջոցառման ընթացքում հայ գինեգործները կներկայացնեն Հայաստանի և Արցախի ավելի քան 200 գինիներ, ինչպես նաև հայկական և միջազգային խոհանոցի ուտեստներ, Երևանի ավելի քան 35 ռեստորաններից:
Հատկանշական է, որ այս տարի կազմակերպիչներն այցելուներին հնարավորություն են ընձեռել այցելուներին ձեռք բերել 4 հազար դրամ արժողությամբ գինու համտեսում, ինչն այցելուին հնարավորություն է տալիս համտեսել շուրջ 25 տեսակի գինիներ և 2 գինու կոկտեյլ: Եվ հավաքածուն ներառում է հատուկ լոգոնով գինու բոկալ, իր պատյանով, կտրոն-բուկլետ, որտեղ երկու լեզուներով`ռուսերեն և անգլերեն, կլինեն տեղեկություններ միջոցառման մասնակից բոլոր արտադրողների մասին: Միևնույն ժամանակ, արտադրողի յուրաքանչյուր էջին կցվում է իր լոգոնով մեկ համտեսման տոմս: Մեկ բաժակ գինու համտեսման լրացուցիչ կտրոնի արժեքը կլինի 400 դրամ: Փառատոնի 2 օրերի ընթացքում (11-12 մայիսի) Սարյան փողոցում կլինի վաճառքի 6 կետ:
Երեկոն ընթանում է ռոք, ջազ և ազգային երաժշտության ուղեկցությամբ: Այս օրերին հյուրերին շատ անակնկալներ են սպասվում: Փառատոնն սկսվում է ժամը 18: 00-ին և կտևի մինչև ժամը 23: 00-ը: Մուտքն ազատ է:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |