Արմինֆո. Հայաստանի քիմիական հսկայի Նաիրիտի վերագործարկումն անիմաստ է: Մայիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նա պարզաբանել է, որ, ըստ որոշ հաշվարկների, գործարանի արդիականացման, ֆիլտրերի փոխարինման և այլն համար, պետք կլինի մոտ $ 200 մլն, իսկ կառավարության հաշվարկներով`մոտ $ 300 մլն: Սակայն, ըստ Մակարյանի, պահանջվող գումարը կարող է հասնել $ 1 մլրդ-ի: «Արժե արդյոք այդքան գումար ներդնել գործարանի վերագործարկմանը, հաշվի առնելով մի շարք ռիսկեր, մասնավորապես, կապված հումքի ներմուծման, արտադրանքի տեղափոխման, կադրերի վերապատրաստման հետ» -ասել է նա: Բացի դրանից, «Նաիրիտի» վերագործարկման դեպքում իրացման շուկան կլինի Ռուսաստանը, բայց չկա վստահություն, որ Ռուսաստանը կգնի Հայաստանի արտադրած կաուչուկը, կապված մի շարք հանգամանքների, այդ թվում նաև պատժամիջոցների հետ: «Հետևաբար, մենք առաջարկում ենք հետևյալը: Եթե $ 1 մլն-ով հնարավոր է կառուցել 2 գորչծարան, ապա $ 200 մլն-ով կարելի է կառուցել 400 գործարան, որոնք կապահովեն 20 հազար աշխատատեղ: Արդյունքում մենք կստանանք դիվերսիֆիկացված տնտեսություն և մրցունակ ձեռնարկություններ, որոնք կմտնեն միջազգային շուկաներ: Իսկ «Նաիրիտը» վերագործարկելու դեպքում աշխատատեղերի թիվը կկազմի մոտ 4 հազար», - հայտարարել է Մակարյանը:
Մասնավորապես, Մակարյանը նշել է, որ «Նաիրիտի» վերաբերյալ ունի մի քանի այլ առաջարկ, որոնք նա ուղարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Օրինակ, «Նաիրիտի» փոխարեն Մակարյանն առաջարկում է ստեղծել քիմիական տեխնոպարկ: «Դուք կարող եք թողնել միայն ենթակառուցվածքները և դրանց հիման վրա ստեղծել «Նաիրիտ» քիմիական քաղաք, որտեղ գործում են 10 տարբեր պրոֆիլների փոքր քիմիական գործարաններ», - պարզաբանել է նա: «Հաջորդ տարբերակը: Լիովին քանդել ամեն ինչ: Մետաղը և հումք վաճառել և մարել պարտքը, իսկ տարածքն օգտագործել մեկ այլ արդյունաբերական ձեռնարկության կառուցման համար», - ասել է տնտեսագետը:
Վերջինի պարագայում Գ. Մակարյանը դիտարկում է «Նաիրիտը» վերածել կրթական նշանակության թանգարանի, ինչը, նրա կարծիքով, կհանգեցնի զբոսաշրջիկների մեծ հետաքրքրությունը: Միության ղեկավարի խոսքերով, սա աշխարհում վաղուց հայտնի փորձ է: «Հավատացեք, «Նաիրիտի» վերագործարկումն անիմաստ է», - ամփոփել է նա:
Միևնույն ժամանակ, որոշ փորձագետներ գտնում են, որ չի կարելի հրաժարվել նման յուրահատուկ ձեռնարկությունից: Որ արդիականացման կհանգեցնի հսկայական մուլտիպլիկատիվ կուտակային ազդեցության, ինչը թույլ կտա Հայաստանին զարգացնել փոքր քիմիան, վերականգնել կոսմետիկ արտադրության, քիմռեակտիվների, անվադողերի և ռետինատեխնիկական իրերի արտադրությունները: Խորհրդային Հայաստանում քիմիական արտադրությունը հատուկ տեղ էր զբաղեցնում սեփական կադրերով և հատուկ գիտական ներուժով: Սեփական մշակումների հիման վրա հնարավոր է ստեղծել սեյսմիկ գոտիներում շենքեր կառուցելու համար պահանջված ռետինե հակա-սեյսմիկ բարձիկների թանկարժեք արտադրություն: «Նաիրիտ» գործարանում հաջողությամբ աշխատել է գիտահետազոտական ինստիտուտ, որի բազմաթիվ մշակումները շարունակում են մնալ արխիվներում: Ցավոք, վերջին 25 տարվա ընթացքում գործարանը որոշակի անբարեխիղճ խմբերի համար դիտվեց որպես «կթու կով», որոնք անձնական շահերից ելնելով կանխամտածված կերպով փլուզեցին գործարանը:
Նշենք, որ «Նաիրիտ» գործարանը լիովին դադարեցրել է աշխատանքը 2014 թվականին: Գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամի (շուրջ 130 մլն դոլար): Մինչև նախորդ դարի 80-ական թվականների վերջը գործարանի արտադրանքն զբաղեցնում էր սինթետիկ կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12%-ը: 2006 թվականին «Նաիրիտե ընկերության բաժնետոմսերի 90%-ը վաճառվել է բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Կոնսորցիումին է պատկանում «Նաիրիտ գործարանե ՓԲԸ բաժնետոմսերի 89,999%-ը, 4,496%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, 3,596%-ը` «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ին, 1,907%-ը` «Երևանի ՏԷՑե ՓԲԸ-ին: 2006 թվականին գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited-ի հիմնական միջոցները գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլար վարկի դիմաց և դարձել են բանկի սեփականություն` վարկը չմարելու արդյունքում:
2015 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարության պատվերով անցկացրել էր «Նաիրիտե գործարանի ֆինանսական և տեխնիկական աուդիտ: ՀԲ գնահատականների համաձայն, գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է թվում, քանի որ պահանջվում է առնվազն 250 մլն դոլար: Սակայն ներդրողներ հայտնվելու դեպքում էլ ՀԲ փորձագետները կասկածում են, որ գործարանի արտադրանքը գնորդ կգտնի և, ընդհանրապես, կլինի մրցունակ: ՀԲ աուդիտորները հանգել են հետևության, որ ինչպես բութադիենի, այնպես էլ ացետիլենի հիման վրա արտադրական գործընթացի պայմաններում «Նաիրիտիե արտադրանքը կունենա բավականին բարձր ինքնարժեք` նաև հիմնական միջոցների զգալի մասի էական մաշվածության պատճառով: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ ՀԲ աուդիտի արդյունքները կարելի է դիտարկել որպես գործարանի սնանկացման գործընթաց սկսելու հանձնարարական, ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ: