Արմինֆո. Մանրածախ ապահովագրական մասնաբաժինը Հայաստանի ապահովագրողների պրեմիաներ պորտֆելներում 2018 թվականի I եռամսյակում կազմել է 36,8% (5,2 մլրդ. դրամ), կորպորատիվինը` 63.2% (8.9 մլրդ դրամ): Ընդ որում. Մանրածախի տարեկան դինամիկան աճել է 4.4%, իսկ կորպորատիվինը`94,5%: Մինչև ԱՊՊԱ և պետական աշխատողների պարտադիր անհատական ապահովագրությունը կորպորատիվի մասնաբաժինը զգալի գերակշռում էր մանրածախին:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի բոլոր ապահովագրողների պրեմիաների պորտֆելներում գերակշռում են կորպորատիվ ապահովագրության պրեմիները, բացառությամբ Արմենիա Ինշուրանս ընկերության, որի մոտ մանրածախի մասնաբաժինը կազմել է 51,9%: ԻՆԳՈ-Արմենիայի մոտ այդ հարաբերակցությունը կազմել է`29% և 71%, «Ռոսգոսստրախ Արմենիա» - 39% և 61%:
Ապահովագրական հատուցումների կառուցվածքում մանրածախ հաճախորդներին տրված հատուցումները կազմել են 64.3% կամ 3,7 մլրդ դրամ, կորպորատիվինը` 35.7% կամ 2.04 մլրդ դրամ: Ընդ որում, հատուցումներն իրավաբանական անձանց աճել են`17%-ից մինչև 96%, իսկ ֆիզիկական անձանց`30%-ից դանդաղել են մինչև 17%:
Ապահովագրական պրեմիաների կառուցվածքում վերաապահովագրության մասնաբաժինը կորպորատիվի հատվածում կազմել է 91,3% կամ 1.02 մլրդ դրամ (տարեկան անկումը`10%), մանրածախի հատվածում`8,7% կամ 96.4 մլն դրամ (տարեկան աճը`90%):
Հայաստանի ապահովագրողները 2018 թվականի I եռամսյակում կնքել են 335.360 ապահովագրության պայմանագիր, տարեկան աճը`23.5%, հետևաբար, ապրիլի 1-ին գործող ապահովագրական պայմանագրերը կազմել են`754,232, տարեկան աճը`17.1%: Առաջատարն է ԱՊՊԱ հատվածը - 215.9 հազար պայմանագիր I եռամսյակում, իսկ գործող պայմանագրերը կազմել են`468.3 հազար: Բժշկական ապահովագրության հատվածը պարտադիրի փուլային ներդրման շնորհիվ գտնվում է երկրորդ տեղում, որտեղ I եռամսյակում կնքվել է 48.2 հազար պայմանագիր, ինչի արդյունքում գործող պայմանագրերի թիվը կազմել է`51,4 հազար: Հատկանշական է, որ բժշկական ապահովագրությունը ցույց է տվել ամենաբարձր աճը`ինչպես եռամսյակում կնքված պայմանագրերի թվով, այնպես էլ գործող պայմանագրերով: Իսկ կամավոր ապահովագրության տեսակի առավել պահանջված էր դժբախտ պատահարներից ապահովագրությունը, որի գծով I եռամսյակում կնքվել է 35,4 հազար պայմանագիր, իսկ գորչծող պայմանագրերի թիվն ապրիլի 1-ին հասել է 147,7 հազարի: ԱՊՊԱ գծով պայմանագրերի քանակով առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը (123.7 հազ. գործող ապրիլի 1-ին, որից 52.8 հազարը`I եռամսյակում), որն առաջին տեղում է նաև բժշկական և ճանապարհորդությունների ապահովագրություն հատվածներում (համապատասխանաբար 30,1 հազար, և մոտ 5 հազար մարդ): Դժբախտ պատահարներից ապահովագրության հատվածում առաջին հորիզոնականում է «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը (54.4 հազար և 18.7 հազար պայմանագիր I եռամսյակում), ԿԱՍԿՈ հատվածում առաջատարն է «ՌԵՍՈ» ընկերությունը (ավելի քան 3 հազար) գույքի ապահովագրություն - «ԻՆԳՈ Արմենիա» (19,6 հազար):
Առաջին եռամսյակում կնքված ապահովագրական պայմանագրերի թվով առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիան» - 101 հազար, որին հաջորդում են`Ինգո Արմենիա - 70.4 հազար, իսկ Նաիրի Ինշուրանս - 52.1 հազար, ՍԻԼ ինշուրանս`46.8 հազար, ՌԵՍՈ`36.2 հազար և Արմենիա Ինշուրանս`28.9 հազար պայմանագիր:
Առաջին եռամսյակում կնքված պայմանագրերի ընդհանուր թվում առաջատարն է ԱՊՊԱ հատվածը`64.4%, որին հաջորդում է բժշկական ապահովագրությունը`14,4%: Իսկ 2018-ի ապրիլի 1-ի դրոթյամբ գործող պայմանագրերում ԱՊՊԱ մասնաբաժինը հասել է 62.1%-ի, իսկ բժշկական ապահովագրության մասնաբաժինը`6.8%-ի:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում է 6 ընկերություն, որոնք աշխատում են ապահովագրական 19 դասերի լիցենզիաներից 17 դասերով, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրություններից: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը (միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրութամբ), որին լիցենզավորման դասերի թվով հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն` ապահովագրության 15 դաս (միակն է վարկային ռիսկերի ապահովագրության ոլորտում): (ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 31.03.2018 թ. կազմել է 480.06 դրամ/դոլար):