Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները 2018-ի I եռամսյակում աճել են 47.9% տարեկան, իսկ հատուցումները`26%: Միայն առաջին եռամսյակում պրեմիաներն աճել են 36.1%, իսկ հատուցումները նվազել են 22,2%: 2018-ի ապրիլի 1-ին ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 13,8 մլրդ դրամ, իսկ հատուցումները`5.4 մլրդ դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների ռենկինգի, ապահովագրական համակարգը 2018-ի առաջին եռամսյակը եզրափակել է 71.9 մլն դրամ զուտ շահույթով, ապահովելով եռամսյակային 2,5 անգամ աճ, իսկ տարեկան անկումը կազմել է 86.1%: Իսկ ապահովագրական ընկերութունների հաշվետվությունների (ըստ ԿԲ ստանդարտների), ապահովագրական պրեմիաները կազմել են 14.1 մլրդ դրամ (տարեկան աճը` 47,6%), հատուցումները`5.7 մլրդ դրամ (տարեկան աճը`36.9%):
Ապահովագրական պրեմիաների ծավալով առաջին տեղում է «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը`3.82 մլրդ, որին հաջորդում են`«Ռոսգոսստրախ Արմենիա»`3.78 մլրդ դրամ, «Նաիրի Ինշուրանս»`2,6 մլրդ դրամ, «Սիլ Ինշուրանս»`1.96 մլրդ դրամ, «ՌԵՍՈ»`1.02 մլրդ դրամ և «Արմենիա Ինշուրանս»` 846.3 մլն դրամ:
Ապահովագրական պրեմիաների կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը կազմում է բժշկական ապահովագրությունը`44.87% կամ 6.3 մլրդ դրամ (տարեկան աճը` 2.9 անգամ): Այնուհետև հաջորդում են`ԱՊՊԱ`38.3% կամ 5.4 մլրդ դրամ (տարեկան 2.1% անկում), ԿԱՍԿՈ`3.84% կամ 540.04 մլն դրամ (աճը` 21.9%), դժբախտ պատահարներից ապահովագրություն`3,59% կամ 504,5 մլն դրամ (տարեկան աճը` 94,9%), գույքային ապահովագրություն`3.11% կամ 437.4 մլն դրամ (տարվա անկումը`10.2%): Իսկ մնացած 8 ապահովագրական դասերով պրեմիաները կազմել են ավելի քան 885.6 մլն դրամ:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում է 6 ընկերություն, որոնք աշխատում են ապահովագրական 19 դասերի լիցենզիաներից 17 դասերով, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրություններից: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը (միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրութամբ), որին լիցենզավորման դասերի թվով հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն` ապահովագրության 15 դաս (միակն է վարկային ռիսկերի ապահովագրության ոլորտում): (ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 31.03.2018 թ. կազմել է 480.06 դրամ/դոլար):