Արմինֆո. 2018 թվականի I եռամսյակի արդյունքներով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների արտահոսքը տարեկան կտրվածքով աճել է 49%, մինչև 273,4 մլն.դոլար, իսկ ներհոսքը`14.5%, մինչև 358,3 մլն.դոլար: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, արդյունքում, դրամական փոխանցումների զուտ ներհոսքը տարեկան կտրվածքով կրճատվել է 34,4%, մինչև 84.9 մլն դոլար: Միայն այս տարվա առաջին եռամսյակում տրանսֆերտների ներհոսքը նվազել է 31.3%, իսկ արտահոսքը նվազել է 16.3%, ինչի արդյունքում զուտ ներհոսքը նվազել է 56.5%:
Ընդ որում, Ռուսատանից Հայաստան փոխանցումների ներհոսքը տարեկան կտրվածքով աճել է 22,1%, իսկ արտահոսքը`53.1%: Նույն իրավիճակն տիրում նաև ԱՄՆ-ի ուղղությամբ, մասնավորապես, ներհոքն աճել է 11.4%, իսկ արտահոսքը` 28.8%:
Ներհոսքի կառուցվածքում Ռուսաստանը մասնաբաժինը I եռամսյակում 61%-ից նվազել է մինչև 56%, իսկ արտահոսքն ավելացել է`34%-ից մինչև 37%: Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցումների գծով I եռամսյակում ներհոսքը կազմել է 201,7 մլն դոլար, իսկ արտահոսքը`101.3 մլն դոլար: ԱՄՆ ուղղությամբ`մասնավոր տրանսֆերտների ներհոսքը կազմել է 44,3 մլն դոլար, իսկ արտահոսքը`48,8 մլն դոլար:
ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն `2018 թվականին սպասվում է դրամական փոխանցումների 7-9% աճ:
Ըստ ԿԲ վիճակագրության, 2017-ին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ներհոսքն աճել է 14,6%, մինչև $ 1,757 մլրդ, արտահոսքը`25.6%, մինչև $ 1,026 մլրդ: Արդյունքում, զուտ ներհոսքը 2017-ին աճել է 2.1%, կազմելով $ 731 մլն: Ներհոսքի ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 60,6% կամ $ 1,065 մլրդ, իսկ արտահոսքինը`34.5% կամ 354 մլն դոլար:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |