Արմինֆո. Ամռանն ընդառաջ Հայաստանից մի շարք ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ կիրականացվեն: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, մի շարք ավիաընկերություններ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել են թույտվություն ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ
իրականացնելու համար:
Հաղորդագրության համաձայն, ոչ կանոնավոր չվերթները կիրականացվեն մասնավորապես դեպի Ֆրանսիա (Նիցա), Կիպրոս (Լառնակա), Մոնտենեգրո (Տիվատ), Հունաստան (Արաքսոս, Կոս, Հերակլիոն, Հռոդոս, Սալոնիկ), Բուլղարիա (Վառնա, Բուրգաս), Իտալիա (Ռիմինի, Վենետիկ), Իսպանիա (Բարսելոնա), Եգիպտոս (Հուրգադա):
Ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների
իրականացման ժամկետների, չվերթների իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՔԱԳՎ կայքում:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |