Արմինֆո. Մայիսի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել են ԱՀ 2017թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները: Նիստը վարել է գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:
ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ներկայացնելով նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները, նշել է, որ 2017թ-ին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 272,1մլդ դրամ, մեկ շնչի հաշվով արձանագրվել է 3844,8 ԱՄՆ դոլլար ՀՆԱ-ի ցուցանիշ, որով առաջին անգամ Արցախը գրեթե հավասարվել է Հայաստանում արձանագրված համապատասխան ցուցանիշին:
«ՀՆԱ-ի այդպիսի ծավալը հնարավորություն տվեց արձանագրել տնտեսական աճի բավականին բարձր տեմպ՝ 15,6%-ի չափով»,- իր ելույթում ընդգծել է նախարարը: Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշի վրա հիմնական ներգործությունը հանքարդյունաբերության ոլորտինն է եղել, որը կազմել է 10 տոկոսային կետ: Տարին եզրափակվել է 15,4% տնտեսական աճի ցուցնիշով: Արդյունաբերության ոլորտոժի իրական աճը կազմել է 54,8%, ինչը հնարավորություն է տվել արձանագրել 97, 5մլդ դրամ արտադրության ծավալ: Միջին ամսական աշխատավարձը կազմել է 155 հազ 433 դրամ, աճը արձանագրվել է 1, 8%-ի չափով: Պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 41մլդ 355,9մլն դրամ, կամ պլանավորված ցուցանիշը գերակատարվել է 6,6%-ով: Բյուջեի եկամուտի գերակշիռ մասը կազմել են հարկային եկամուտները: Դեֆիցիտը կազմել է 3մլդ 305,2 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 387մլն դրամով: Բյուջեի ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 92մլդ 98,1մլն դրամ, կամ ապահովվել է ճշտված ցուցանիշի 96,5%-ը: Նախորդ տարվա պետական բյուջեի համեմատ ծախսերն աճել են 8,8 կետով: Նախարարի խոսքով՝ աճին նպաստել են ոչ ֆիինանսական ակտիվների ծախսերը: «2017թ-ի կատարողականը եզրափակել ենք առանց էական պարտավորությունների»,-ընդգծել է Գրիգորի Մարտիրոսյանը:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |