Արմինֆո. Beeline-ի աջակցությամբ Երևանում մայիսի 11-ից 14-ը տեղի ունեցավ առաջին ամենամյա Armenia Art Fair-ը:
Միջոցառմանը ներկայացված են եղել շուրջ 20 պատկերասրահներ, այդ թվում՝ առցանց և շրջիկ։ Ցուցադրվել են 150 հայ և միջազգային արվեստագետների աշխատանքներ՝ նկարներ, քանդակներ, վիդեո արտ, ինստալյացիաներ և լուսանկարներ։ Մասնակիցներ կային նախկին Խորհրդային Միության տարածքից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Սիրիայից և Դուբայից։
Միջոցառման նպատակն է Հայաստանում ստեղծել կենտրոնացված արվեստի շուկա, խթանել այլ երկրների հետ մտքերի և բիզնես կապերի փոխանակումը:
«Ուրախ ենք, որ հայ արվեստագետների համար ստեղծվել է իրենց աշխատանքները ցուցահանդես-վաճառքին ներկայացնելու և տարբեր ցուցասրահների հետ կապեր հաստատելու նման հիանալի հնարավորություն։ Վստահ եմ, որ սա նոր ձեռքբերումներ ունենալու և ճանաչում ստանալու խթան կդառնա նրանց համար», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ներկայացված ցուցասրահները, կուրատորները և այցելուները ոգևորված և շնորհակալ էին Երևանում նմանօրինակ միջոցառում ունենալու, Հայաստանն արվեստի կենտրոն դարձնելու համար: Եվ մենք արդեն ձեռնամուխ ենք եղել 2019 թվականի ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքներին: Մեր խնդիրն է ներգրավել տարածաշրջանի երիտասարդ արվեստագետներին ու պատկերասրահներին՝ տարածաշրջանային մեծ ներկայացվածություն ունենալու համար: Շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավոր՝ Հայաստանում Beeline-ինե, - նշել է Armenia Art Fair-ի համահիմնադիր Զառա Ուզունյան-Հելփինը:
Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |