Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր հանդիպում է ունեցել Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակության հետ:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունըՇվեդիայի խորհրդարանի պատգամավորները շնորհավորել են Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ առաջիկա խնդիրները հաղթահարելու գործում ՝ ի նպաստ Հայաստանի ժողովրդի:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Փոխվարչապետ Գրիգորյանը վստահեցրել է հյուրերին, որ Հայաստանի կառավարությունն անում է և կանի ամեն հնարավորը երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու համար: Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ Հայաստանի նորանշանակ կառավարության հրապարակայնության բարձր մակարդակը նպաստում է նաև գործունեության արդյունավետությանը:
Խորհրդարանի փոխխոսնակը գոհունակությամբ է խոսել Հայաստանում ժողովրդավարության բարձր մակարդակի վկայություն հանդիսացող վերջին իրադարձությունների մասին՝ առանձնահատուկ շեշտելով քաղաքական բոլոր կողմերի զսպվածությունն ու պատասխանատվության բարձր զգացումը: Բյորն Սյոդերը նշել է, որ Շվեդիան պատրաստակամ է այսուհետ ևս զարգացնել հայ-շվեդական երկկողմ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |