Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկում է կուտակային կենսաթոշակային համակարգի վերացման հարցը: Այս մասին մայիսի 17-ին կառավարության նիստի մեկնարկից առաջ լրագրողներին հայտարարել է նախարար Մանե Թանդիլյանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կդառնա Հայաստանի բոլոր քաղաքացիների համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ, 2017 թ.հոկտեմբերի դրությամբ համակարգի մասնակիցների թիվը գերազանցել է 180 հազարը:
Դրանց մեծ մասը մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են, և համակարգում արդեն կուտակվել է 80 միլիարդ դրամ: Երեք տարվա կառավարման արդյունքում կուտակված միջոցներն ավելացել են մոտ 32%, ինչը, ըստ նախարարի գնահատման, բավականին լավ ցուցանիշ է: «Նշված գումարը ներդրվել է համապատասխան գործիքների մեջ, և դրանց վերադարձը երաշխավորված է օրենքով», - ընդգծել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին ղեկավարը:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |