Արմինֆո. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայաստանում «Davis Instruments» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հանդիացող «Լոկատոր» ՓԲԸ-ի ղեկավար կազմին՝ ընկերության ղեկավար Արման Խաչատրյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ կառավարման ներքո գտնվող GSM ցանցով աշխատող հակակարկտային կայանքների արդիականացման և տեխնիկական կատարելագործման հնարավորությունները:
Իր խոսքում Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ՌԴ համապատասխան կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող հրթիռային կայանների գործարկման պիլոտային ծրագրից բացի՝ հարկավոր է զարկ տալ նաև տեղական արտադրողների հետ ակտիվ համագործակցությանը և լայնորեն կիրառել նաև ժամանակակից այն տեխնոլոգիաները, որոնք առաջարկում է տեղի արտադրողը: «Արտերկրից ներմուծվող ժամանակակից սարքավորումների կիրառությանը զուգահեռ, պետք է իրացնենք նաև տեղական ներուժը՝ նախապատվությունը տալով հայրենական արտադրողին»,-նշել է ԱԻ նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ԱԻՆ-ի և տեխնոլոգիական լուծումներ առաջարկող կազմակերպությունների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նախարար Ռոստոմյանը նշեց, որ ԱԻՆ-ը բաց է համագործակցության համար, պետություն-մասնավոր համագործակցության դաշտում չպիտի լինեն մենաշնորհ դիրք ունեցող կազմակերպություններ: Որպես առաջին քայլ՝ ԱԻ նախարարը հանձնարարեց եռօրյա ժամկետում ուսումնասիրել ԱԻՆ 911 համակարգին ավելի մեծ թվով ընկերությունների համակցում ունենալու հնարավորությունը` նպաստելով հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների ծավալի մեծացմանը և ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |