Արմինֆո. Beeline-ը հայտարարում է նոր ակցիա ֆիքսված հեռախոսակապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար։
Ինչպես տեղեկացրել է Ընկերության մամուլի ծառայությունը, ակցիայի շրջանակում ֆիքսված հեռախոսակապի բաժանորդները կկարողանան դեպի Արցախի բջջային ցանց զանգեր կատարել 15 դրամ/րոպե սակագնով։ Առաջարկը գործում է մինչև 2019 թ․ հունվարի 15-ը։
«Մեզ համար որպես Հայաստանում կապի բոլոր տեսակներ տրամադրող օպերատոր շատ կարևոր է, որպեսզի մեր բոլոր ծառայությունները լինեն հաճախորդների համար հարմար և մատչելի։ Եվ այժմ շատ ուրախ ենք, որ ֆիքսված կապի բաժանորդները կկարողանան առավել մատչելի գներով զանգահարել Արցախում բնակվող իրենց հարազատներին և ընկերներին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ Beeline ֆիքսված ցանցից դեպի Արցախի ֆիքսված ցանց զանգերի սակագինը կազմում է 5 դրամ մեկ րոպեի համար։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակում:
Նշենք, որ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |