Արմինֆո. Աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն (Տարոն Աճեմյան) պատրաստ է հնարավորինն անել Հայաստանի համար:
Ինչպես հայտարարել է տնտեսագետը, գրեթե կասկած չկա, որ Հայաստանում տիրել է ավազակապետություն: «Հրաշալի է, որ Հայաստանը դարակազմիկ փոփոխությունների շեմին է: Դժբախտաբար, գոյություն չունեն բոլոր երկրների համար ընդհանուր դեղատոմսեր, որոնց հարկավոր է հետևել նման ռեժիմներից փրկվելու համար՚, - նկատել է տնտեսագետը: Նա ընդսմին նշել է, որ անհրաժեշտ է խաղաղ քաղաքական անցում, որը նախատեսի քաղաքական բարեփոխումների գործընթաց, ինչը չպետք է դուրս գա վերահսկողությունից: Բացի այդ, նրա համոզմամբ, պետք է ստեղծվի համակարգ, որտեղ խաղացողները հավասար են, որտեղ մարդիկ շահագրգռված են տնտեսական և սոցիալական զարգացմանը մասնակցությամբ: «Դրա համար անհրաժեշտ է ձերբազատվել կոռումպացված վերնախավից, կասեցնել կոռուպցիան ոչ միայն քաղաքական, այլև դատական համակարգում, բյուրոկրատական ապարատում՚, - հայտարարել է փորձագետը, ընդգծելով, որ ռեժիմին հաջողվել է այդքան երկար դիմանալ այն պատճառով, որ չի գործել դատական համակարգը: Ընդ որում, նա առաջարկել է ոչ թե հեռացնել բոլոր դատավորներին, այլ փոխել խաղի կանոնները, դանդաորեն փոխել համակարգը:
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունցեել Դարոն Աճեմօղլուի հետ, որի ընթացքում քննարկվել էր Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարը:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |